Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտինի առողջական վիճակի մասին
Արխիվ 16-20«Ընտիր»․ այսպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը բնորոշել նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա Պուտինի առողջական վիճակի մասին մանրամասներ է հաղորդել ռուսական հեռուստատեսության եթերում հեռարձակված հաղորդման ժամանակ։ Հայտնում է RT կայքը։
Պեսկովի խոսքով՝ Պուտինի հիանալի առողջության մասին է խոսում նաև նրա աշխատանքային գրաֆիկը, որն այս օրերին ավելի ծանրաբեռնված է, քան նախկինում։ Նա բացատրել է, որ թեև բոլոր հանդիպումները անցկացվում են տեսակոնֆերանսի ռեժիմում, սակայն, միևնույն է, ՌԴ նախագահի աշխատանքային միջոցառումների քանակը ավելացել է։
«Նա ստիպված է ավելի շատ աշխատել», – ասել է Պեսկովը։

