55.48%-ը գտնում է, որ պետք է հանել արտակարգ դրությունը. սոցհարցում
Արխիվ 16-20Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առաջարկվել է եւս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը՝ պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:
Ստեղծված իրավիճակում, թե արդյոք սա իշխանության կողմից ընդունված ամենաճիշտ ու արդյունավետ լուծումն էր եւ արտակարգ դրության խիստ սահմանափակումները պե՞տք է շարունակվեն, «Իրավունքը» մարտի 27-ից առ այսօր փորձել է պարզել հանրության տեսակետը՝ Iravunk.com-ում անցկացվող սոցհարցման միջոցով:
Այսպիսով՝ հարցմանը մասնակցել է 146 մարդ, որից 23.97%-ի կարծիքով՝ այո, պետք է արտակարգ դրությունը շարունակվի, հետեւաբար՝ մնացեք տանը: Ավելին՝ 8.9%-ը գտնում է, որ խիստ սահմանափակումները ճիշտ չեն: 5.48%-ը պնդում է, որ տանը մնալու սահմանափակումը պետք է հանել, մնացածը՝ թողնել: 6.16%-ը արդեն չգիտի, թե ինչն է ճիշտ: Իսկ 55.48%-ը շեշտում է, որ պետք է հանել արտակարգ դրությունը:
Թե ինչ եք դուք կարծում, կարող եք նշել՝ անցնելով ստորեւ նշված հղումով եւ ընտրելով 5 տարբերակից ձեր դիրքորոշմանն ամենահամապատասխանողը.
https://iravunk.com/#poll_block
Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

