Երևանի քաղաքապետի տեղակալը համոզված չէ՞, որ մայրաքաղաքն ամբողջությամբ ախտահանվում է
Արխիվ 16-20Ապրիլի 11-ին՝ ժամը 14:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցերը.
1. Այս ընթացքում, երբ քաղաքի ծանրաբեռնվածությունը քիչ է կապված վիրուսի հետ, կարմիր գծերի տուգանքները կհանվե՞ն, թե՞ ոչ:
2. Չեն նկատվում կանգառների և շենքերի ախտահանումները լայնամաշտաբ առումով և կա՞ն մասնավոր տեսանկարահանումներ, որ կատարվել են ախտահանումներ, ի՞նչ կասեք այս առումով:
Սերգեյ Հարությունյանը մեր առաջին հարցին պատասխանեց հետևյալ կերպ.
Նախ շնորհակալություն հարցի համար, սակայն չեմ կարող պատասխանել հարցին, քանի որ չգիտեմ իրավական առումներով ինչու պետք է հանվեն:
Բանախոսը նշեց, որ հարցի բովանդակությունից ելնելով, կցանկանա հանդես գալ հորդորով: Ցավոք սրտի վերջին շրջանում նկատել եմ, որ վարորդները գիտակցելով, որ մեքենաների քանակը քչացել են, շատ ավելի վթարային և արկածախնդիր ֆորմատով են վարում, բազմիցս այն խախտումները, որ տեսնում եմ աշխատանքի գնալիս, կամ տուն վերադառնալիս, սովորական ժամանակ չէին արվում, պարզապես որովհետև շատ վտանգավոր է, իսկ հիմա նման մարդիկ ավելի հեշտ ֆորմատի մեջ են, որովհետև մեքենաներն ավելի քիչ են: Ես հիմա կխնդրեմ, քանի որ մեքենաների քանակը քիչ է, ավելի զգույշ քշել, և վարել օրենքին համապատասխան, նաև տուգանքներից զերծ մնալու նպատակով:
Երկրորդ հարցին Սերգեյ Հարությունյանն անդրադարձավ ջուրծեծոցիի տարբերակով.
Լայնաֆորմատ ախտահանման տարբերակն ինձ թվում է, հարգելի լրագրողն ի նկատի ունի, այն մի քանի հրապարակումները որոնք արվել են Թբիլիսիից, որոնք կան նաև Չինաստանում, երբ մեծ քանակով մարդիկ և տեխնիկա է բերվել, և հատուկ այդ ամենը նկարահանվել է: Ախտահանումը կատարվում է, և մարդիկ համեստ իրենց գործն են կատարում, իսկ մասնասվոր նկարահանումները կարող եք տեսնել Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Սերգեյ Հարությունյանը հավելեց, որ նույնիստ վարչական շրջաններից մեկի ղեկավարը, մասնավոր մի ընկերության հետ պայմապավորվածություն է ձեռք բերել, և այդ նոր տեսակի սարքերը հիմա կիրառվում են ախտահանման նպատակներիով: ՙՙԻ դեպ ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին տեղյակ պահել, որ անկախ նրանից թե ինչ տեսակի սարքով է կատարվում ախտահանումը, սարքը կլինի շատ մեծ,թե շատ փոքր,և չկա տարբերություն, թե ինչ եղանակով է կատարվում ախտահանումը, այն ունի նույն արդյունքը: Իհարկե հաճելի կլինի, երբ գերժամանակակից սարքերով պրոցեսը կատարվի, ի դեպ իմացա, որ Երևանում մի քանի ընկերություններ, այդ սարքերից են բերել, դրանք բավականին թանկ գործիքներ են, և աշխատում են հատուկ նյութերով:Մեր վարչական շրջաններից մեկի ղեկավարը կազմակերպել էր, մասնավոր ընկերության հետ պայմանավորվածության գալով, մի քանի մուտքեր հենց այդպիսի ժամանակակից գործիքներով ախտահանվել են: Համոզված եղեք, որ ախտահանման աշխատանքներն արվում են, և եթե ինչ-որ տեղերում չեն արվում, խնդրում եմ կամ վարչական շրջանի թեժ գծին զանգահարել, կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջին ուղարկել տեղեկությունը: Ուզում եմ շեշտել ևս մեկ անգամ,որ բոլորս միահամուռ ուժերով իրար ինֆիրմացիա փոխանցենք, որ ամեն ինչ ճիշտ և պատշաճ լինիՙՙ:
ՀԳ. Ահա նմանատիպ ջուրծեծոցիի ականատեսն ենք մենք՝ բոլորս այս երեք շաբաթներում, որը մեզ ներկայացնում են այս իշխանությունները: Նրանք կամ ներողություն են խնդրում մեզանից, կամ խնդրում, որ իրենց աշխատանքն էլ մենք անենք, այսինքն տվյալ պարագայում մենք տեղեկացնենք, թե որտեղ ինչ է արված եւ ինչ արված չէ: Պարոնայք, հիշեք ձեր միլիոնների հասնող պարգեւավճարները եւ սկսեք ի վերջո աշխատել:
Հայկ Գևորգյան

