Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ն ապրիլի 13-ին կրկին արտահերթ նիստ կգումարի
Արխիվ 16-20ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 13-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում են՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարության հեղինակած նախագծերն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցերը:

