«Իսկ դո՞ւ, Հենրի՛խ»․ Ուզբեկստանի հավաքականի ավագը մարտահրավեր է նետել Մխիթարյանին
Արխիվ 16-20Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիան նոր մարտահրավեր է սկսել, որին պետք է մասնակցեն աշխարհի տարբեր երկրների հավաքականների ավագները:
Սկիզբը դրել է Ուզբեկստանի ազգային թիմի ավագ Օդիլ Ախմեդովը: Նա հրապարակված տեսանյութում ասում է․ «Ես Օդիլ Ախմեդովն եմ՝ Ուզբեկստանի հավաքականի ավագը: Ես հետևում եմ կարանտինի կանոններին և մնում տանը, իսկ դո՞ւ, Հենրի՛խ»:
Այդպիսով, ուզբեկական կողմն ակնկալում է, որ նման խոսքով հաջորդը հանդես կգա Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք՝ մեր ընտրանին մարտին պետք է ընկերական հանդիպումներ անցկացներ Ուզբեկստանի ու Ղազախստանի հավաքականների հետ, սակայն խաղերը հետաձգվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

