Գեղամ Ղադիմյանը տուգանային հարվածով հիանալի գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Արխիվ 16-20Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ ուժերն է չափել «Բելշինայի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1:
«Նեմանի» կազմում 42-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը, որը տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով գրավել է մրցակցի դարպասը: 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Հայ ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 4 անգամ (բոլոր դեպքերում էլ եղել է մեկնարկային կազմում) և դարձել 2 գոլի հեղինակ: Ղադիմյանը 2-րդ տուրում էլ գրավել էր «Վիտեբսկի» դարպասը:
Ինչ վերաբերում է «Նեմանին», ապա այս թիմն անցկացրած 4 մրցավեճում տոնել է 1 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի ու կրել 1 պարտություն՝ վաստակելով 5 միավոր:
մանը:

