«Ռոման» արդեն մի քանի այլընտրանք է գտել Մխիթարյանի համար
Արխիվ 16-20«Ռոման» ու «Արսենալը» չեն կարողանում համաձայնության հասնել Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության շուրջ։ Լոնդոնյան ակումբը պահանջում է 18 մլն. ֆունտ հայ ֆուտբոլիստի դիմաց, իսկ հռոմեական թիմը չի կարող իրեն նման շքեղ տրանսֆեր թույլ տալ՝ հաշվի առնելով Մխիթարյանի տարիքը ու հաճախակի կրկնվող վնասվածքները։
Այս իրավիճակը ստիպել է «գայլերին» տրանսֆերային շուկայում ավելի մատչելի տարբերակներ փնտրել։ Մամուլում նշվում է «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոյի անունը, որը պայմանագիրը «Ազնվականների» հետ սպառվում է այս ամռանը։ Եվ The Mirror -ը գրում է, որ «Ռոման» արդեն առաջարկ է կատարել ֆուտբոլիստին, որը շուտով ազատ գործակալ կդառնա։
«Էվերթոնի» կիսապաշտպան Բերնարդ Դուարտեն նույնպես իտալացիների թիրախում է։ Ըստ Calciomercato-ի՝ 27-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Մխիթարյանի փոխարինող, որը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Արսենալ»։ Մայրաքաղաքային թիմը ամռանը կարող է 18 մլն. ֆունտ առաջարկել բրազիլացու դիմաց։

