Սուրբ Հարության տոնը «Արտակարգ պայմաններում»

Արխիվ 16-20

Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 12-ին տոնախմբում է Սուրբ Հարության տոնը։ Թե՛ հոգևորականների և թե՛ հավատացյալների համար դժվար է պատկերացնել տոնախմբությունը դատարկ եկեղեցիներում, բայց օրենքը օրենք է բոլորի համար և ամեն տեղ։

Ավագ շաբաթվան նվիրված եկեղեցական  բոլոր արարողակարգերն անցան առանց հավատացյալների, փակ դռների ետևում՝  հոգևորականներով  և խնկի անուշահոտությամբ միայն։

Այս օրերին, երբ աշխարհի ցանկացած կետում  նույն համավարակի «շունչն է», Հայ Առաքալական եկեղեցիների բոլոր թեմերում էլ արարողակարգերը կանցկացվեն ըստ տվյալ երկրի սահմանված օրենքների։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ զրույցում  նա  նշեց, որ այս տարի Ավագ Ուրբաթ օրը չկարողացան  զարդարել Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, քանի որ Վրաստանում փակ են բոլոր ծաղկի սրահները և հնարավորություն չկա ծաղիկներ ձեռք բերելու։

Հայր Սուրբը նշեց, որ Վարաստանի հայկական եկեղեցիներում դռները հավատացյալների առջև փակ չեն լինելու , սակայն այնտեղի սահմանաված օրենքի համաձայն, 10 հոգուց ավել մարդ չի կարող գտնվել փակ տարածությունում։ Ուստի՝ թե Ճրագալույցի և թե Սուրբ Հարության Պատարագներից հետո հավատացյալները փոքր խմբերով կմտնեն եկեղեցի, կվերցնեն Ճրագը և  կհաղորդվեն։

Հայր Մաղաքիան նշեց, որ Ըստ պաշտոնական տվյալների Ջավախքում կորոնավիրուսի հաստատաված դեպք չկա, սակայն բոլորը, այդ թվում հոգևոր և հավատավոր դասը,  առավել քան հետևում են արտակարգ ռեժիմի սահմանված օրենքներին։

Հայաստանում Սուրբ Հարության տոնը նույնպես կընթանա սահմանաված օրենքին համահունչ։ Մայր Աթոռ սուրբ էջմիածինը հորդորում է հավատացյալներին Պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո, և , առավելագույն պատասխանատվությամբ, պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդ օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։

Արցախի թեմի Քրիստոնեկան քարոզչության և դաստիարակության պատասխանատու, Ասկերանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը նշեց, որ հետևում են Մայր Աթոռի հրահանգին և արարողությունները փակ եկեղեցիներում են անցկացնելու։

Որոշում ենք կայացրել եկեղեցիների բակերում տեղադրել հեռուստացույցներ ու բարձրախոսներ, որպեսզի հավատացյալները, դրսում պահպանելով համապատասխան հեռավորություն, հետևեն Պատարագի ընթացքին։

Մենք նախատեսում ենք Հաղորդությունը բաշխել Հարության տոնին հաջորդող օրերին, սակայն եթե հավատացյալներից ոմանք ցանկանան  հենց այդ օրը հաղորդվել, պահպանելով հիգենայի կանոնները, մեկ մեկ  կմոտենանան և կստանան Հաղորդությունը։

Ամերիկայի Արևմտյան թեմից Տեր Հովսեփ քահանա Հակոբյանից տեղեկանում ենք․

 Վեհափառ Հայրապետի հրահանգն է նամակով ուղղված մեր Թեմի Առաջնորդ Հովնան Սրբազանին, որ Զատկական բոլոր արարողությունները կատարվեն դռնփակ՝ առանց ժողովրդի մասնակցության։ Դրանք հեռարձակվում են օնլայն եւ ֆեյսբուքի, ինչպես նաեւ հեռուստատեսության մեր ունեցած ալիքներով, ինչպես որ տեղի է ունենում աշխարհի մեր բոլոր եկեղեցիներում։ Իսկ հաղորդության պարագային միայն անհատական պայմանավորվելով տեղի Հոգեւոր Հովվի հետ։

Հավատացյալներից շատերի համար առանց Հաղորդության Պահքը լուծելը, մեղմ ասած անընդունելի է ,և նրանք էլ սահամանել են իրենց կանոնները՝ հնարավորնս անվտանգ Պահքը լուծել Սուրբ Հաղորդությամբ։

Եկեղեցու հավատավորներից տիկին Ծովիկը նշեց, որ ամսի 11-ի երեկոյան եկեղեցու բակում, պահպանելով հաստատված հեռավորությունը, հավատացյալներից շատերը կմասնակցեն Սուրբ Պատարագին, այնուհետև հերթականությամբ, մեկ- մեկ կմոտենան հոգևորականին և Հաղորդությամբ լուծելով  Պահքը կգնան տուն՝ իրենց տներում նշելու Քրիստոսի Հրաշափառ Հարությունը ։

Մերի Մակարյան

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին