ԱԺ պատգամավորը դրամական օգնություն է տրամադրել Կոտայքի մարզի անապահով ընտանիքներին
Արխիվ 16-20
Ելնելով կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով երկրում ստեղծված իրավիճակից, մասնավորապես` ՀՀ-ում հայտարարված արտակարգ եւ խստացված ռեժիմների արդյունքում մարդկանց առաջ ծառացած սոցիալական խնդիրներից, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ անձնական միջոցներից դրամական օգնություն է տրամադրել Կոտայքի մարզի Աղավնաձոր եւ Մարմարիկ գյուղերի անապահով եւ բազմազավակ ընտանիքներին, միայնակ տարեցներին` 20.000- ական դրամ: 10.000-ական դրամ դրամական օգնություն ստացել են նաեւ Կոտայքի մարզի Մեղրաձոր եւ Ֆանտան գյուղերի սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքները։
Դ. Մանուկյանը վստահեցնում է, որ այսօրինակ նախաձեռնությունները իր կողմից կլինեն շարունակական։Նա պատրաստակամ է հնարավորությունների սահմանում աջակցել կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին եւ օգնել երկրին` հաղթահարել այս դժվարին փորձությունը
https://iravunk.com/sim/?p=109470&l=am/