Վալենսիայում` հայկական կիրակնօրյա դասերը շարունակվում են օնլայն. համայնքի ղեկավար

Արխիվ 16-20

Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայկական համայնքի ղեկավար ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս օրերին տեղի հայկական համայնքը շարունակում է դասերը՝ օնլայն տարբերակով: Վերջինս նաեւ հայտնում է, որ. 

Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց աջակցությունն են հայտնում երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում։ Վալենսիա քաղաքում ապրող Ատոմ Բաղդասարյանը վարակի տարածման այս ծանր օրերին որոշեց ձեռքերը ծալած չնստել: Իր ռեստորանում, որն այս օրերին կարանտինի պատճառով փակ է, ընտանիքի անդամների հետ, ամեն օր վաղ առավոտից հաց են պատրաստում և հասցնում ծառայության մեջ գտնվող ոստիկաններին, բուժաշխատողներին, վաճառակետերում աշխատողներին, ովքեր աշխատում են լարված, պատասխանատվության մեծ զգացումով: Ատոմի նախաձեռնությանը միացան նաև Տիգրան Գաբրիելյանի և Արթուր Գրիգորյանի ընտանիքները:

Վալենսիային հարևան Կույերա քաղաքում Հերմինե Աբրահամյանը, ով նաև "Հայկական անկյուն" միության նախագահն է, իր ընտանիքի և հարազատների հետ միասին հաց և տարբեր տեսակի կարկանդակներ է պատրաստում քաղաքի ծեր բնակիչների համար, ովքեր չեն կարողանում տանից դուրս գալ և առևտուր անել։ Միսլատայի և Վալենսիայի հայերը մասնակցում են քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպած դիմակների պատրաստմանն ու բնակչությանը բաժանելու ծրագրին: Բարսելոնայի հայ տաքսիստները վերջին օրերին անվճար տեղափոխում են բուժաշխատողներին դեպի աշխատավայր և իրենց տները: Հայկական դեսպանատունն անընդհատ կապի մեջ է ոչ միայն տարբեր քաղաքի հայ համայնքների, այլ նաև այլ պետությունների դեսպանատների, ինչպես նաև Իսպանիայի արտաքին գերատեսչության հետ՝ միջպետական փոխօգնության ծրագրերի շրջանակներում։

Դեսպանատան անմիջական օգնությամբ՝ բազմաթիվ հայրենակիցներ վերադարձել են հայրենիք, շատերն էլ գրանցվել են՝ ցանկության դեպքում հետագայում վերադառնալու համար։ Դեսպանատունն օգնություն է տրամադրել նաև Էրասմուս+ ծրագրով Իսպանիայում գտնվող ուսանողներին: Վալենսիայի Կիրակնօրյա հայկական դպրոցը շարունակում է իր հայրենանվեր աշխատանքը՝ հեռավար դասեր անցկացնելով աշակերտների հետ։ Ամեն օր ժամը 20։00 դուրս ենք գալիս պատշգամբներ ու պատուհաններից ծափահարում ենք՝ ի նշան շնորհակալության բուժաշխատողներին և ոստիկանությայնը։ Այս նախաձեռնությանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում նաև հայ համայնքը։ Վերջին օրերին վարակակիրների և մահերի թիվը նահանջելու միտում ունի։ Այդուհանդերձ կառավարությունը հակված է ևս 15 օր երկարացնել Արտակարգ դրությունը։ Ներկայումս վարակվածների թիվն անցել է 150.000_ի շեմը, իսկ մահացածներն արդեն 15.000_ից ավելի են։

Ներկայումս Արտակարգ դրությունը կշարունակվի մինչև ապրիլի 26_ը, թեև կառավարությունը մտադիր է մեղմացնել իրավիճակը, և արդեն հաջորդ շաբաթ աշխատանքի դուրս կգան նաև ոչ միայն խիստ անհրաժեշտ համարվող աշխատողները։ Ապագան շատ անորոշ և վատատեսական է, քանի որ Արտակարգ իրավիճակից հետո սպասվում է մեծ մասշտաբների հասնող ֆինանսա_տնտեսական ճգնաժամ։

Ներկայումս ավելի քան մեկ միլիոն մարդ գործազուրկ է դարձել, ավելի քան 200.000 ձեռնարկություն փակվել է։ Ճիշտ է, կառավարությունը խոստացել է 200 միլիարդ եվրոյի սոցիալական օգնության փաթեթ, այդուհանդերձ սպասելիքները շատ վատատեսական են։ Նախ, քանի որ այդ օգնությունը դեռ ոչ ոքի չի հասել, հետո էլ, որովհետև նման մասշտաբի կորուստը վերականգնելը տասնյակ տարիներ կպահանջի, և այս մասին գիտեն բոլորը, անգամ՝ կառավարությունը։ Նաև պետք է նշել, որ ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և, հատկապես, Եվրամիությունն իրենց բարձունքում չեն գտնվում, և ցայսօր ոչ մի օգնություն չեն տրամադրել ոչ Իտալիային, ոչ Իսպանիային, ոչ Ֆրանսիային և ոչ էլ մեկ այլ անդամ երկրի։ Սա խոսում է այն մասին, որ ձևական շատ երևույթներ գոյություն ունեն միջազգային այդ կազմակերպություններում, որոնք էական պահին, մեղմ ասած, բացակայում են։ Եվրոպայի Կենտրոնական բանկը հակված է ոչ թե օգնություն, այլև պարտք տրամադրելուն, որը կնշանակի ճգնաժամի ավելի խորացում, սոցիալական ավելի մեծ անհավասարություն և գործազրկություն։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին