Կիեւյան կամրջից տղամարդը փորձում է իրեն ցած նետել (Տեսանյութ)
Արխիվ 16-20Այս պահին Կիեւյան կամրջից մոտ 25-30 տարեկան տղամարդը փորձում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով: Երիտասարդը թրաշով է, հագին սպորտային հագուստ: Տեղում է շտապօգնության մեքենա, ոստիկաններ եւ հետաքրքրասեր քաղաքացիներ:
Լրացում-1.
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամը՝ 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երեւանի Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը եւ սպառնում է ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Լրացում-2.
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու (Միրան Մ., ծնված 1991 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

