Ամերիկյան լաբորատորիաները ներկայիս իշխանությունների ահուսարսա՞փն են
Արխիվ 16-20Այսօր` ապրիլի 10-ին, ժամը 16:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը այս անգամ ներքոնշյալ հարցերը ուղղեց այս նախարարին.
1.Ձեր ենթակայության տակ գտնվող ամերիկյան լաբորատորիաները որեւէ դերակատարություն այսօր կատարո՞ւմ են կորոնավիրուսի դեմ պայքարում ,եւ եթե կատարում են,ապա ինչպիսի՞ դերակատարություն:
2. Համաճարակ հայտարարելու համար երկրում պետք է 5 տոկոս բնակչությունը վարակված լինի, քանի որ մեզանում չկա նման ցուցանիշ, ինչպե՞ս կբացատրեք արտակարգ դրության երկարացման հիմնավորումը:
3. ՀՀ առաջին նախագահը գտնում է, որ ձեզ եւ Տիգրան Ավինյանին պետք է շնորհակալություն հայտնենք կորոնավիրուսի դեմ պայքարի համար,դուք ու՞մ անունը կավելացնեք ձեր անունների կողքին:
Ինչպես Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի,այնպես էլ հիմա առղջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից,հարցերը չստացան պատասխաններ, սակայն ուշագրավ է,որ այս էլ երկրորդ անգամն է, ինչ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը» հաղորդագրության միջոցով մեզ տեղեկացնում է, հետևյալը՝ «Հարգելի գործընկեր, Ձեր հարցը գրանցվել է»:Սակայն անհայտ պատճառներով,կրկին անգամ մեր հարցերը մնացին «օդից կախված»:
Հատկանշական է, որ Iravunk.com-ը ամերիկյան լաբորատորիաների մասով հարցեր է ուղղում, սակայն այս խոսափողական կեցվածքից կարելի է ենթադրել, որ ամերիկյան լաբորատորիաները ներկայիս իշխանությունների ահուսարսափն են: Իսկ թե ինչ են թաքցնում, դա էլ հասկանալի չէ, սակայն կան տարատեսակ վերլուծություններ ամերիկյան լաբորատորիաների առկայության մասին մեր երկրում
Հայկ Գևորգյան

