ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ԹՌԱՔ ՍՏՈՒՑ...
Հեռավար քաղավիացիայի պետից հետո Հայաստանը կարող է ունենալ նաեւ հեռավար վարչապետ եւ հեռավար կառավարություն:
ԴԱՍԱԿԱՆ (ՌՈՒՍ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ` ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իտալական կինոարտադրողների ասոցիացիայից հայտնում են, որ սկսել են նկարահանել «Ռուսների անհավատալի արկածները Իտալիայում» նոր գեղարվեստական ֆիլմը:
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Ըստ համաճարակաբանների` կորոնավիրուսի հայտնվելուց հետո Չալոն իշխանությունների հետ հրաժարվել է շփվելուց` զերծ մնալով վարակից:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Կորոնավիրուսով կասկածյալի ու ջերմություն ունեցողի ժամկետը 14 օր ա:
ԿՈՉ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Կրճատեք ձեր աշխատավարձերը եւ բաժանեք աղքատներին:
ՌՈԲԻՆ ՀՈՒԴ
ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլին Վրաստանում շուն նվիրելը ոչ թե Վրաստանի հավատարմությունն է Հայաստանին, այլ` Նիկոլինը Վրաստանին:
ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
– Հայաստանի հպարտ քաղաքացին գոհ է ու սոված:

