ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄՏԱԾԵԼ՝ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵԼ. ՊԱՐԳԵՎ ՍՐԲԱԶԱՆ

Արխիվ 16-20

Եվ այսպես, կորոնավիրուսը հասավ նաեւ Արցախ: Ճիշտ է, դեռ երեկվա դրությամբ պաշտոնապես մեկ վարակվածի տեսքով, բայց հաշվի առնելով ներարցախյան ներկայիս վիճակն ու ընտրությունների սպասվող երկրորդ փուլը, այդ մեկ դեպքն անգամ անհանգստացնող է: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված, ստեղծված իրավիճակին, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՎ ՍՐԲԱԶԱՆԸ հետեւյալն ընդգծեց.

- Այս արտակարգ դրության օրերին, համավարակի պայմաններում, ինչպես երբեւէ, բոլորս պետք է խորհենք, թե ինչու ամբողջ աշխարհը հայտնվեց նման ծանր վիճակի մեջ: Գուցե աշխարհում ինչ-որ մի բան սխա՞լ է կատարվում, եւ դա՞ է պատճառը, որ այս աղետը վրա հասավ: Պետք է մարդկությունը մտածի, սթափվի եւ հասկանա, որ երկրագունդը մի փոքր տուն է ողջ մարդկության համար: Ժամանակն է մոռանալ միմյանց հանդեպ թշնամանքը, ատելությունը, ի վերջո, սթափվել է պետք, որպեսզի միահամուռ ուժերով պայքարենք երկրագնդի փրկության համար: Միասին՝ ուս ուսի տված միայն կկարողանանք հաղթահարել այս համաշխարհային աղետը: Այսօր, ինչպես երբեւէ, պետք է զինվենք համբերությամբ եւ մեր աղոթքները ուղղենք առ Աստված: Ժամանակն է մտածենք, որ աշխարհը պատած այս աղետն ի զորու է հանկարծամահ անել յուրաքանչյուրիս: Ժամանակն է մտածել՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք Աստծո դատաստանի առաջ կանգնել:

– Սրբազան, մոտենում է Սուրբ Զատիկը՝ Հարության տոնը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որ հավատացյալները չեն կարողանալու մասնակցել սուրբ պատարագին, ի՞նչ կհորդորեք մեր հավատավոր ժողովրդին:

– Այո, ցավոք, կորոնավիրուսի վարակով պայմանավորված, եւ ամենակարեւորը՝ հաշվի առնելով Վեհափառի հրահանգը, ինչպես մայր Հայաստանում, այնպես էլ Արցախում մինչեւ ապրիլի 13-ը ներառյալ բոլոր պատարագները դռնփակ են իրականացվելու՝ խուսափելու համար մարդկային կուտակումներից եւ նոր վարակներից: Պետք է այս հանգամանքին բոլորս ըմբռնումով մոտենանք, որովհետեւ գործ ունենք համաշխարհային համաճարակի հետ: Հավատավոր ժողովուրդը կարող է Սուրբ Զատկի պատարագին հետեւել Մայր Աթոռից հեռարձակվող ուղիղ եթերով: Արցախում եւս ուղիղ եթերով կհեռարձակվի ինչպես շաբաթ օրը մատուցվող Ճրագալույցի պատարագը, այնպես էլ՝ կիրակի օրվա Զատկի պատարագը: Ստեփանակերտի մայր տաճարի բակում տեղադրվելու է էկրան, որպեսզի բակում գտնվող հավատացյալները կարողանան թեկուզ հեռվից մասնակից լինեն Ճրագալույցի եւ Զատկի պատարագներին: Պատարագից հետո կբացվեն եկեղեցու դռները, եւ այդ ժամանակ հավատացյալները միմյանցից 3-4 մետր հեռավորություն պահպանելով, կարող են մոմ վառել եւ աղոթք անել: Իսկ ծայրահեղ վիճակում գտնվող հավատացյալները կարող են առանձին մոտենալ քահանային եւ հաղորդություն ստանալ: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ գալիք Սուրբ Զատկի տոնի առթիվ՝ մաղթելով հավատք, համբերություն եւ ըմբռնում: Եկեք մեկս մյուսի հանդեպ առավել ուշադիր լինենք, առավել սեր ու ջերմություն փոխանցեք միմյանց: Լինենք կարգապահ, որպեսզի կարողանանք փրկել մեկս մյուսին:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին