«ԵՐԿՐՈՐԴ «ՓԱԶԼՆ» ԱՎԵԼԻ ԽՈՇՈՐ Է, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ»

Արխիվ 16-20

Ըստ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԻ` այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները փոքր են: Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին եւ երկրորդ փուլի հնարավորությանը, ռուս քաղաքագետն ընդգծեց, որ պաշտոնական Երեւանը դեռ իր խոսքը չի ասել` հավանաբար ենթադրելով, որ ամեն ինչ մեկ փուլով կավարտվի: Նրա կարծիքով` կարելի է գոնե խորհրդանշական մի խոսք ասել` որպես Արցախի անվտանգության երաշխավոր:

- Բավարար է նայել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մյունխենյան դիալոգը` հասկանալու, որ այս խնդրում մեծ առաջընթաց չկա: Ռուսաստանի համար կարեւոր է, որ, եթե այս հակամարտությունը սառեցված չի մնալու, ապա գոնե չդրսեւորվեն էսկալացիոն բացասական նշաններ, ինչը տեղի ունեցավ 2016-ի ապրիլին: Սրանում է մտահոգություններից մեկը: Երկրորդ «փազլն» ավելի խոշոր է, որի շրջանակում դիտարկվում է ղարաբաղյան հարցը, սա վերաբերում է Մեծ Հայաստանի իրավիճակին: Եվ որքան էլ խոսենք Հայաստան-Արցախ, այսպես ասած, դիստանցիայից, Արցախի  կախվածությունը Հայաստանից մեծ է` ռազմական, անվտանգային հարցերում: Իսկ վերջերս ականատեսն ենք նաեւ ինչ-որ առումով քաղաքական կախվածության: ՀՀ-ում 2 տարի առաջ իշխանություն փոխվեց, եւ մենք տեսանք, թե ինչպես քայլ առ քայլ ՀՀ նոր իշխանությունները վերաձեւեցին, վերակազմավորեցին հայկական քաղաքական էլիտայի համար առանցքային սեգմենտները. առաջինը` Երեւանի քաղաքային իշխանությունը, ինչի դերակատարումից եթե խոսենք, կարող ենք ասել, որ այն  համազգային նշանակություն ունի` հաշվի առնելով ՀՀ ընտրողների ընդհանուր թվում երեւանցիների քանակը, երկրորդ` ԱԺ-ն, որտեղ մեծամասնություն է իշխող կուսակցությունը, երրորդ` մենք տեսանք, թե ինչ կատարվեց դատական համակարգի շուրջ: Ապրիլի 5-ին պետք է տեղի ունենար հանրաքվե, ինչը, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, չկայացավ: Այսինքն` սրա հետ կապված իրավիճակը սառեցված է, բայց շարունակություն կունենա: Եվ վերջապես, ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ` ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի, կային որոշակի խնդիրներ, եւ Փաշինյանը կցանկանար Արցախի նախագահի պաշտոնում այլ մարդու տեսնել` հաշվի առնելով ՀՀ մեծ քաղաքականության, Քոչարյանի հետ կապված ֆակտորները, չմոռանանք, որ Բակո Սահակյանը երաշխավոր եղավ, որ Ռ. Քոչարյանին կալանքից ազատեն: Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչել է նաեւ, որ Ղարաբաղը դա մի վանդեա է (հակահեղափոխության օջախ), ինչը չպետք է թույլ տալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին