«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՄՆԱՑԵԼ, ՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍԵՆՔ, ՔԱՆԴԵՑԻՆ, ԱՎԻՐԵՑԻՆ»

Արխիվ 16-20

Կառավարությունը պարբերաբար ներկայացնում է գյուղատնտեսության եւ առհասարակ տարբեր ոլորտների ցուցանիշներ՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Իսկ ահա մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հաճախ անտեսվում են անկումային ցուցանիշները, իսկ որոշ ցուցանիշներ ուղղակի չեն արտացոլում իրականությունը: «Իրավունքի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ.

- Գյուղատնտեսությո՞ւն է մնացել, այ բալա, որ գյուղատնտեսությունից խոսենք, քանդեցին, ավիրեցին գյուղատնտեսության ոլորտը, բան չեն թողել, ախր: Ու էդ ամենի պատճառը մեկն է՝ ինչքան «քայլող» կար բերեցին, խցկեցին գյուղատնտեսության նման լուրջ ոլորտ՝ իրենց արեւին մասնագետներ սարքեցին: Գիտե՞ք, ինչքան էլ զարմանալի լինի, ես կարծում եմ, որ միտումնավոր բան չկա՝ դե մարդիկ չեն հասկանում, ինչ կարողանում, էդ են անում: էս ամեն ինչը գալիս է նրանից, որ վերին իշխանությունները շատ դժվար են հասկանում կամ առհասարակ չեն հասկանում, որ առանց պրոֆեսիոնալների երկիր չես կառուցի: Իհարկե, այսօրվա կառավարությունը ունի շատ բարի ցանկություններ՝ գումարներ հատկացնենք, էս անենք: Բայց երբ սթափ ես նայում, հասկանում ես, որ այդ ամենը նպատակային չէ, չի հասնում գյուղացուն: Էսօր գյուղացները վարկերի համար հերթեր են կանգնում բանկերում, այ, դրա մասին ոչ ոք չի խոսում: Կամ ասում են՝ անտոկոս վարկեր ենք տալիս, այ բալամ, ախր էդ վարկերը պետք է ստանային հունվար-փետրվար ամիսներին, ոչ թե ապրիլ-մայիսին: Մայիսին, օրինակ, Շիրակի  ժողովուրդը վարկը վերցնի, որ ի՞նչ անի, երբ արդեն ցանքը վերջացել է: Կամ Արարատյան դաշտավայրում մարտից ցանքը վերջանում է, այգիները բացել են, էտ են արել, մարդկանց գումարներ էլ պետք չեն: Ախր, գոնե մի քիչ հասկացեք բնագավառից՝ մեծ-մեծ խոստումներ տալուց առաջ: Էս տարի ինչ արել, արել է գյուղացին, եթե իհարկե մի բան արել է:

– Եվ իրոք, շատերը ոչ մի բան էլ չեն անում: Համենայնդեպս, հաշվի առնելով այն պաշտոնական ցուցանիշները, որ այս երկու տարիներին վարելահողերը նվազել են մոտ 20 տոկոսի չափով:

– Շատ ճիշտ եք ասում. վերջին երկու տարում մոտ 30 տոկոսով միայն ցորենի ցանքատարածություններն են նվազել, այդքան էլ՝ գարունը: Լոլիկի վիճակը նայեք. էս քանի տարի է, որ ցեցի հախից չեն կարողանում գալ: Էս ամենի հետեւանքը մասնագետների պակասն է, ավելի ճիշտ՝ բացակայությունը: Երկու դեղնակտուցի բերել-դրել են նախարարությունում, ովքեր կենսագրական տվյալներ էլ չունեն, ու էսօր իրանց նմանները ասում են՝ մասնագետ ենք: Այ խելոքներ, եթե դուք բնագավառը չգիտեք, ո՞նց կարող եք նախարարություն ղեկավարել, կաբինետներում նստած` գյուղոլորտ չեն ղեկավարում:

– Պարոն Բերբերյան, Դուք դեռ տարեսկզբին մեզ հետ զրույցում ասել էիք, որ դիմել եք կառավարությանը, թե կոնկրետ ո՞ւմ մտահղացումն է եղել՝ գյուղատնտեսության նախարարությունը փակելը: Ի վերջո տեղեկացա՞ք, Ձեզ պատասխանեցի՞ն:

– Չէ, չէ: Թե ով էր դրա հեղինակը, էդպես էլ չիմացանք: Այո, ճիշտ եք հիշում՝ բազմիցս դիմել ենք կառավարությանը, որ դրա հեղինակի անունը տան, բայց չկա, անհայտ կորած է, անհայտ զինվոր է դարձել:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին