ԱՆՏՈՀՄԻԿ ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Արխիվ 16-20«Մեր պապերի սխրանքի 75-ամյակը» խորագրի ներքո մենք հրապարակում ենք մշակույթի, արվեստի եւ գիտության գործիչների, իշխանավորների եւ ընդդիմադիրների, ընդհանրապես հայտնի մարդկանց պապերի մասին տեղեկություններ` արդյո՞ք մասնակցել են Մեծ հայրենականին, ո՞ր ռազմաճակատում են կռվել, եթե զոհվել են, ապա ո՞րտեղ են հուղարկավորված եւ այլն:
Մարդիկ հպարտությամբ պատմում են իրենց պապերի սխրանքի մասին, մանրամասներ են ներկայացնում, թերթում հրապարակելու համար լուսանկարներ են տրամադրում: Պապերի մասին հարցադրումներով մեր թղթակից Իլոնա Ազարյանը դիմել էր նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ եւ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ: Զարուհի Բաթոյանի մամլո խոսնակ Ս. Մարտիրոսյանից ստացանք կարճ պատասխան. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում եմ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի պապերը չեն մասնակցել Հայրենական մեծ պատերազմին»: Իսկ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանից ստացանք առավել քան ապշեցուցիչ պատասխան. «Ձեր 2020 թ. մարտի 30-ի հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է անձնական տվյալներ: Ուստի, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքից ելնելով, տեղեկատվությունը չի տրամադրվում»:

Ա՛յ քեզ բան: Պապերով հպարտանալու փոխարեն նախարարը թաքցնում է նրանց «ընտանեկան կյանքի անձեռնմխելիության» ծխածածկույթով: Մի՞թե ամաչում է նրանցից: Թե՞ նրանց մասին ոչինչ չգիտի եւ չի էլ ուզում իմանալ: Դա անպատկերացնելի բան է` որ հայը (հա՞յը) չի հպարտանում իր ծագումով, իր հորով եւ պապերով, իր նախնիներով, իր տոհմով: Բայց եթե դուզն ասենք` «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի շրջապատը լեփ-լեցուն է անտոհմիկ մուտանտներով, Ազգի եւ Հայրենիքի զգացողություն չունեցող կասկածելի ծագումով արարածներով: Այնտեղ բավականին շատ են «ստուկաչների» եւ «պոլիցայների» թոռները, սեփական երկիրն ու ժողովրդին ատողները, բանակից դասալքողները եւ ամենայն ինչ 30 արծաթով ծախող հուդաները: Այդպիսի իշխանությունով արտաքին թշնամի էլ պետք չէ:
Ա. ԱՐԱՄՅԱՆ

