Ի՞ՆՉ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
Արխիվ 16-20Մեր թղթակիցը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանին ուղղել էր հետեւյալ հարցը. «Ռուսաստանը որպես օգնություն լաբորատորիա է տրամադրում մեզ, սակայն մենք ունենք երեք ամերիկյան վիրուսոլոգիական լաբորատորիա: Այս ընթացքում ինչո՞վ են զբաղված եւ զբաղվում այդ լաբորատորիաները կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում»: Սակայն այս էլ որերորդ անգամ է, ինչ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցող մամուլի ասուլիսների ժամանակ մեր հարցերը մնում են անպատասխան, սակայն այս անգամ անպատասխան հարցը նախորդներից տարբերվում էր նրանով, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրանցել էր մեր հարցը, եւ մեզ տեղեկացրել այդ մասին: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ եւս պարզ է դառնում, որ ներկայիս իշխանությունները, հատկապես պարետ Տիգրան Ավինյանը եւ նրա ենթակաները թաքցնելու ինչ-որ բան ունեն:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

