ԹՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ

Արխիվ 16-20

Արցախում տապալվեց Նիկոլի եւ սորոսականների դրածո Մասիս Մայիլյանին իշխանության բերելու ծրագիրը: Ընտրությունների երկրորդ փուլում նա մնաց առանց Սամվել Բաբայանի աջակցության, հետեւաբար` «թավշյա» հեղաշրջում էլ չի կարող անել: Երեւանից գործուղված սորոսական եւ ՔՊ-ական էմիսարների ուժերը դրա համար ակնհայտորեն քիչ են, եւ եթե ֆորսմաժոր չլինի, ապա ապրիլի 14-ին Արայիկ Հարությունյանը կընտրվի Արցախի նախագահ: Իսկ նա իր բնույթով գրեթե չի տարբերվում զիջողական տարբերակները մերժող Բակո Սահակյանից: Ֆորսմաժոր, իհարկե, կփորձեն ստեղծել` կա՛մ փորձելով ճնշման միջոցով կորոնավիրուսի պատրվակով հետաձգել երկրորդ փուլը, կա՛մ ծայրահեղ դեպքում միգուցե անդրազգային կենտրոնները փորձեն Ադրբեջանին դրդել պատերազմի:

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ Է ՀԱՍՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Իհարկե, Արցախի ընտրությունների երկրորդ փուլը տապալելու համար մոբիլիզացրել են ինչպես Սասնա տեռորիստների կուսակցությունը, այնպես էլ տարբեր մեկուկեսհոգանոց կուսակցություններ կամ պարզապես սովորական թափթփուկներ: Սակայն ամենաէականը` դաշտ են բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նրա հայտարարությունը բոլոր նորմալ ուժերին տհաճություն պատճառեց: Ի՞նչ է ասում ծերուկը. «Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում` ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ: Ի տարբերություն վերջիններիս` այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ: Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից: Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից` դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, եւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ»: «Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները` անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից: Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է` հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա: Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները, գուցեեւ ինչ-որ սխալներով ու բացթողումներով հանդերձ (չսխալվող իշխանություն չկա), պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում կատարելով իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը: Դատելով հասարակության արձագանքներից, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բուժաշխատողների, ոստիկանության, ԱԻՆ-ի գործունեությունը, անարդարացիորեն թերանալով, սակայն, ընդգծել վերջիններիս աշխատանքը համակարգող պաշտոնատար անձանց` արտակարգ դրության պարետի եւ առողջապահության նախարարի կարեւոր դերակատարությունը»:

Ուշադրություն` ասելով իշխանություն, ԼՏՊ-ն հիշատակում է Տիգրան Ավինյանին եւ Արսեն Թորոսյանին, սակայն շրջանցում է Նիկոլի անունը: Կարծես, Նիկոլը նրա համար գոյություն չունի: Ըստ ամենայնի, Ավինյանն ու Թորոսյանը նույն անդրազգային թիմից են, ինչ Լեւոնը, իսկ Նիկոլը այդ թիմի համար շարքային կատարածու է, ում օգտագործել են մինչեւ վերջ եւ հիմա դեն են նետում: Լեւոնը չի տալիս նաեւ ԱԱԾ-ի եւ ՊՆ-ի անունը: Առաջինը քրգործ է հարուցել ընդդեմ առանցքային սորոսական Արեւիկ Անափիոսյանի, իսկ երկրորդը, շրջանցելով կառավարությանը, պայմանավորվել է ՌԴ ՊՆ-ի հետ` Հայաստան ռուս ռազմական բժիշկների բերելու: Երկուսն էլ օտար են Լեւոնի ու վերջինիս «վերադասի» համար:

Իսկ Լեւոնի առաջարկությունները հետեւյալն են.

1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել արտակարգ դրության պարետի եւ առողջապահության նախարարի հրահանգներին եւ խստորեն կատարել նրանց հանձնարարականները:

2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները` նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային:

3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ` դրանք ուսումնասիրելու եւ նպատակահարմարության պարագայում գործադրելու համար:

4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում:

5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը:

6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը եւ այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը:

Հատկապես ուշագրավ է 4-րդ կետը` նման է, որ Լեւոնը շատ է վախենում Սերժ Սարգսյանի խոսքից ապրիլի 16-ի «ապրիլյան պատերազմի» ԱԺ հանձնաժողովի նիստին: Վախենում է, թերեւս, ինչ-որ ահավոր գաղտնիքի բացահայտումից, որը վերջնականապես կջախջախի Տեր-Պետրոսյան-Ավինյան-Մայիլյան եռյակի ծրագրերը` ձեռնունայն թողնելով նաեւ անդրազգային տիկնիկավարներին: Իսկ 6-րդ կետը մատնում է նրա վախը Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎՃՌԱԿԱՆ ՄԱՐՏԻ

Ճակատագրական օրեր են առջեւում: Ապրիլի 12-ին սպառվում է ՀՀ քաղաքացիների «տնային կալանքի» ժամկետը (եթե չերկարացվի), 14-ին Արցախի ընտրությունների երկրորդ փուլը, իսկ 16-ին` Սերժ Սարգսյանի ելույթը ԱԺ հանձնաժողովում: Հենց այդ ելույթի շուրջ դրամատիկ իրադարձություններ ծավալվեցին: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին, որում ասված է. «Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ուղարկված Ձեր թիվ ԱԺՀ.2/2514 գրության մեջ պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների: Մասնավորապես, հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում: Եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա, ղեկավարվելով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան եւ առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել: Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց: Ելնելով վերոհիշյալից` ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների եւ պատասխանների տեսաձայնագրությունը: Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը, ինչի մասին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր»:

Եվ ահա Անդրանիկ Քոչարյանը «քաշեց» Լեւոնին, բավարարելով Սերժ Սարգսյանի պահանջները: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածեց շատ հուսադրող հաղորդագրություն. «Հանձնաժողովի այսօրվա գրության մեջ հստակ նշված է, որ ՀՀ երրորդ նախագահին առանց որեւէ նախապայմանի կտրամադրվի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը: Նկատի առնելով, որ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի կողմից առաջադրված միակ պայմանը` նախագահ Սարգսյանը վերահաստատում է ս.թ. ապրիլի 7-ին հանձնաժողովին ուղղված` գրասենյակի պատասխանում ներկայացված իր որոշումը»:

Այսպիսով, քաղաքական գրոսմայսթերը ունենալու է իր հարցուպատասխանի տեսագրության սեփական օրինակը: Որը եւ ծառայելու է որպես զորավոր քաղաքական զենք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին