Քրիստոս հարյավ ի մեռելոց.Սուրբ Զատկի խորհուրդը և սեղանի պարտադիր կերակրատեսակները

Արխիվ 16-20

Այս տարի Ապրիլի 12–ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որն այլ կերպ կոչվում է Սուրբ Զատիկ։ Զատիկ բառն առաջացել է զատում բառից՝ անջատում, փոփոխում: Դա պատահական չէ, քանի որ այն խորհրդանշում է մարդկության մեղքերից ազատումը, թողությունն ու վերադարձը դեպի աստվածայինը, և Քրիստոսն է այն նոխազը, այն զոհը, որի միջոցով մարդկությունը մեղքերի թողություն է  ստանում, արժանանում կյանքի, հետո նաև հարության շնորհի:

Կարևոր է նշել, որ Զատիկի օրը փոփոխական է: Այն նշվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը:

“Քրիստոս հարյավ ի մեռելոց”: Այսպիսի խոսքերով են քրիստոնյաներն այս օրը դիմավորում մեկմեկու, որին որպես պատասխան հաջորդում է դիմացինի “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”արտահայտությունը:

 Պետք է նշել, որ Զատիկը տոնում են ոչ միայն քրիստոնյաները: Այլ դավանքանքի հարող ժողովուրդներից շատերի մոտ այն ևս նշվում է՝ որպես ձմռանից զատում և դեպի գարունը, հետևաբար նաև վերածնունդը ընթանալու խորհրդանիշ:

Հայկական ավանդույթների համաձայն Զատկի տոնին հայ տանտիկինները սեղանին են դնում կարմիր ներկված ձվեր: Ձուն սկզբի, նոր սաղմնավորվող կյանքի խորհրդանիշն է, այն նաև խորհրդանշում է աշխարհը, իսկ կարմիր գույնի ընտրությունը կապվում է Քրիստոսի՝ մարդկության մեղքերի ու քավության արժանանալու համար թափված արյան հետ:

Ժամանակակից աշխարհում ընդունված է Զատկի ձվերի գույնզգույն ներկումը, որն ըստ եղկեղեցական ավանդույթների, ոչ մի կապ չունի տոնի հետ, ավելին, եկեղեցու կողմից հորդորվում է  նախընտրել միայն կարմիր գույնը: Ի դեպ, կարմիր գույնը ստանալու բնական տարբերակներից Հայաստանում ամենից շատ նախընտրում են սոխի կեղևն ու տորոնի արմատը: Արևելյան երկրներում ապրող քրիստոնյաներն այս գույնը ստանում են նաև զաֆրանի շնորհիվ: Արհեստական տարբեր տեսակի սննդային գունանյութեր ևս օգտագործվում են՝ ցանկալի կարմիրը ստանալու համար:

Ծիսական սեղանին ըստ ավանդության պետք է լինի նաև խաշած ձուկ, կաթնահունց, տարբեր տեսակի վայրի կանաչիներ, բրնձով ու չամիչով փլավ, ինչպես նաև կարմիր գինի:

Այս կերակրատեսակներից յուրաքանչյուրն իր խորին խորհուրդն ու նշանակությունն ունի:

Խաշած ձուկը ոգեկոչում է անապատում Քրիստոսի կողմից սնունդը հրաշք կերպով բազմացնելու ու սովահար հավատացյալներին կերակրելու աստվածաշնչյան պատմությունը:

Ըստ Նոր կտակարանի ձկան խորհրդանիշը կապվում է  նաև Քրիստոսի անվան հետ ուղիղ կերպով. Քրիստոս անվան հնագույն աքրոնիմը հունարեն հենց այդպես էլ հնչում է` իխտուս:

Բրնձով ու չամչով փլավը ևս կարևորր խորհուրդ ունի: Այս տոնին սեղաններին նաև կարևոր տեղ ունեն ամեն տեսակի ծլովի հատիկեղեն: Իսկ հենց սպիտակ բրնձի ընտրությունը զատկական ավանդական փլավի համար ևս պատահական չէ: Չամիչը քրիստոնյաներն են, որոնց հավատի շնորհիվ էլ մարդկությունը մաքրվում է: Այդ մաքրության խորհրդանիշն էլ հենց սպիտակ բրինձն է:

Զատկայան ծիսական սեղանները զարդարում է  նաև կաթնահունցը, որը հաճախ կլոր ձևավորում ունի ու հյուսքի տեսքով է պատրաստվում: Կլոր շրջանը հավերժական շարժման խորհրդանիշն է, իսկ այ հյուսքը, ինչպես նաև հացահատիկը, որից այն պատրաստված է, խորհրդանշում են կրկին ու կրկին բնության զարթոնքն ու կյանքի շարունակականությունը:

Էլ ինչ զատկական սեղան, առանց հայկական կարմիր գինու: Գինին հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Չէ՞ որ խաղողի որթն է Աստծո կողմից օրհնված ու առաջինը Աստծուն որպես արարիչ ընդունած ժողովրդի խորհրդանիշը: Արարատյան դաշտում աճող ոսկեհատ խաղողից ծնված գինով է, որ քրիստոնյա ժողովուրդը շնորհավորում է  մեկմեկու:

Ըստ ավանդության, Զատկին նախորդող շաբաթ օրն արդեն կարելի է պատրաստել զատկական ծիսական կերակրատեսակներն ու ճրագալույցի պատարագից հետո ընտանիքի անդամների հետ նստել ծիսական սեղանի շուրջ՝ շնորհավորանքներով հիշատակելու Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին