Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 5 323, մահացել 266 մարդ. Ռոյթերս
Արխիվ 16-20Գերմանիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 5 323 դեպք: Այս պահի դրությամբ` Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 113 525-ի: Հայտնում է Ռոյթերսը:
Աղբյուրի փոխանցմամբ մեկ օրում Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսից 266 մահվան դեպք ընդհանուր թիվը դարձնելով 2373:
Նշենք, որ կորոնավիրուսից ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում 468 895: Կորոնավիրուսից մահացության թվերը բարձր են Իտալիայում 18 279:
Ընդհանուր առմամբ` աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1.6 մլն մարդ, 95 751 մարդ մահացել է և ավելի քան 356 հազար մարդ` ապաքինվել:

