Ցանկանում եմ անդրադառնալ հեռավար կրթության ընթացքում առաջացած մի քանի կարևոր խնդիրների
Արխիվ 16-20Մասնագիտությամբ ուսուցիչ Մամիկոն Աբգարյանը գրում է.
Ցանկանում եմ անդրադառնալ հեռավար կրթության ընթացքում առաջացած մի քանի կարևոր խնդիրների. այն է՝ աշակերտի անցկացրած ժամանակահատվածին՝ համակարգչի, նոթբուքի, պլանշետի, հեռախոսի առջև:
Իմ ՖԲ-ի էջում Մարտի 19-ին առաջարկել էի անցնել հեռավար կրթության և յուրաքանչյուր առարկայի դասաժամի համար հատկացնել ոչ ավելի քան 15-20 րոպե: Իսկ ինչ է կատարվում. իմ ուսումնասիրություններն ու հարցումները պարզել են, որ նույնիսկ 45 րոպեից էլ ավելի տևողությամբ են ուսուցիչները դասերը կազմակերպում, որը վնասում է աշակերտի առողջությունը:
Կամ էլ ինչպես շատ մասնագետներ են ներկայացրել՝
Անմիջական աշխատանքի տևողությունները սահմանել.
• 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե
• 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե
• 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե
• 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե
• 15-18 տարեկան սովորողների համար՝
ա) առաջին դասաժամի տևողությունը-30 րոպե,
բ) երկրորդ դասաժամի տևողությունը-20 րոպե
ԿԳՄՍՆ արդեն պետք է մեթոդական ցուցումներ և հրահանգ իջեցներ հեռավար կրթության կազմակերպման դասի տևողության, ինչպես նաև դասերի միջև ընդմիջման մասին: Նույնիսկ քննարկման առարկա դարձնելով իրական մասնակցության և ուսուցման որակի ու արդյունավետության աստիճանը, իսկ ինչու չէ նաև անհրաժեշտության դեպքում որոշում կայացնի վաղաժամ ավարտել ուսումնական տարին և ուսումնական որոշ առարկաների ու ծրագրերի մի մասը տեղափոխել մյուս ուսումնական տարի:

