Միխայիլ Բաղդասարովը սնանկ է ճանաչվել․ «Ժողովուրդ»

Արխիվ 16-20

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը եւ մեր երկրի ազգային ավիափոխադրողը, սնանկ է ճանաչվել։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 10-ից: Ի դեպ, ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ Միխաիլ Բաղդասարովի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Նարեկ Նազարյանը:

Նշենք, որ Միխաիլ Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Վահե Խաչատրյան անունով քաղաքացի։ Պարզվում է՝ Բաղդասարովին քաղաքացին դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին տրամադրել է 70 մլն դրամ գումար։ Բաղդասարովն այն խոստացել է հետ վերադարձնել հոկտեմբերի 31-ին, սակայն չի կատարել ստանձնած պարտավորությունը։ Վահե Խաչատրյանը դիմել է դատարան եւ խնդրել Բաղադսարովին ճանաչել սնանկ։ Ի դեպ, Բաղդասարովը փետրվարի 17-ին ստացել է դիմումի պատճենը եւ սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը: Հիշեցնենք, որ 2012 թվականին էլ սնանկացել էր Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Երեւանի քաղաքապետարանը: Դրանից տարիներ առաջ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր եւ ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Իսկ հետագայում Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկացել են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին