ԻՆՉՈ՞Ւ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Արխիվ 16-20

Իհարկե չկա մի իշխանություն աշխարհում, որին հաճելի լինեն քննադատությունները: Այնուամենայնիվ, քննադատությունը կառավարման այն գործիքն է, որը մաքրագրում է քաղաքական որոշումները, շտկում է կառավարման թերությունները, այլընտրանքներ ու նորամուծություններ է առաջադրում, հանրային դիսկուրս է ձևավորում և հավասարակշռում է հանրային կյանքը:

Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ են խոսում ընդդիմության և լրատվամիջոցների կողմից իրենց ուղղված քննադատություններից՝ նրանց անվանելով ծախու, ուղորդված կամ իրենց սևացնելու միտումնավոր նպատակ ունեցողներ:

Մի պահ պատկերացրեք չկա քննադատություն: Հանրապետականը, Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը, Լուսավոր Հայաստանը, ընդդիամադիր դաշտի նորաստեղծ մյուս կուսակցությունները պատկերացրեք ոչինչ չեն խոսում: Ընդհակառակը, պատկերացրեք նույնիսկ սաղմոսներ են հյուսում և գովերգում Նիկոլ Փաշինյանին և մյուսներին:

Ենթադրենք նաև ընդդիմության խոսքին տեղ տվող հեռուստաընկերություններն ու կայքերը իշխանության դիրքորոշումներից զատ, հարթակ չեն տրամադրում ընդդիմադիր խոսքին և սկսում են առավոտից երեկո գովերգել միայն Փաշինյանին ու նրա աստվածատուր տաղանդավորներին: Այնպես ինչպես դա անում են պետական միջոցներով և օտարերկրյա փողերով ապրող հեռուստաընկերություններն ու լրատվական կայքերը, որոնք մեծ հաշվով անտեսել են (չնչին անդրադարձներով) ընդդիմությանը և լծված են Նիկոլ Փաշինյանին գովերգելու և անցյալը սևացնելու սրբազան գործին: Ընդ որում, ընդդիմության խոսքին քիչ թե շատ տեղ տվող լրատվամիջոցների տեղեկատվական ծավալի մեծ մասը բաժին է ընկնում հենց իշխանության գործունեության լուսաբանմանը:

Այս ամենին պետք է ավելացնենք տասնյակ հազարավոր ֆեյքային բազայի ամենօրյա աջակցությունը, որոնք նպատակ ունեն սևացնել, հայհոյանքի ու անեծքների արժանացնել ընդդիմությանը՝ մատաղ լինելով Նիկոլ Փաշինյանի ու նրա երևելիների ”քրտնաջան աշխատանքին”:

Հիմա հարց: Քննադատության իսպառ բացակայությունը և զոմբիացված լրատվությունը բերելո՞ւ է արդյոք լավ կառավարմանը, նոր աշխատատեղերի բացմանը, նոր ներդրումների ներգրավվմանը, անվտանգության մակարդակի ավելացմանը, կոռուպցիայի կանխարգելմանը, դատական համակարգի առողջացմանը, սոցիալական նվազագույն ապահովմանը, վիրուսների դեմ պայքարի արդյունավետությանը, արտաքին քաղաքականության զարգացմանը, արցախյան հարցի նպաստավոր կարգավորմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Իհարկե ոչ: Ոչ մի ողջամիտ քաղաքական գործիչ չի ասի, “…ինձ մի քննադատեք, որպեսզի ավելի լավ աշխատեմ ”: Սա, թույլ տվեք ասել՝ մանկամտություն է:

Հետևաբար, նույնիսկ լրատվական դաշտում ունեցած խոշոր աջակցության պայմաններում՝ մեր իշխանությունները ինչպես երևում է վախենում են քննադատական խոսքից: Իսկ ինչո՞ւ: Պատասխանը առավել քան պարզ է: Որովհետև քննադատությունները ոչ թե ռազմավարական կամ մարտավարական ծրագրերին, կամ ինչ որ բան անելուն են վերաբերում՝ այլ ընդհակառակը:

Քննադատության է ենթարկվում կառավարական սուտը, կեղծիքը, ուշացած քայլերը, ռեսուրսների սխալ տնօրինումը, մի շարք ոլորտներում անհեռանկար քաղաքականությունը, օրեցօր անկում ապրող հասարակական սպասելիքները, իշխանության ներկայացուցիչների վուլգար ու անպատասխանատու հայտարարությունները, դիլետանտ վերաբերմունքը: Քննատավում է ամեն բան նախկին իշխանությունների վրա բարդելու արատավոր պրակտիկան, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ ծավալված անհիմն դատավարությունները, քաղաքական սպառնալիքները և այլն:

Շուտով լրանում է ձեր բացարձակ իշխանության երկու տարին: Ցույց տվեք մի լավ բան, մի հաջողված ձեռնարկ, մի օգտակար ծրագիր, որը քննադատության է ենթարկվել, կամ աջակցության չի արժանացել ընդդիմության կողմից:

Այնպես, որ հարգելիներս մի վախեցեք քննադատություններից, եթե դուք վստահ եք ձեր արդարության, ազնվության ու պրոֆեսիոնալիզմի մեջ: Եթե խելացի ու շրջահայաց գտնվեք, նույնիսկ կարող եք այն ընդունել որպես նվեր, ձրի խորհուրդ, օգտվել ընդդիմադիր խոսքից ու դրանից շահած դուրս կգա մեր երկիրը:

Ու միշտ հիշեք՝ սուրբ տեղը դատարկ չի մնում: Եթե մենք չքննադատենք, վաղը ձեր իշխանական արհեստածին հավաքագրված շարքերը ինքնուրյույն են քանդվելու՝ հենց ներքին քննադատությունների ու անհամաձայնությունների պատճառով: Վերջերս պարզել եմ, որ ձեր ներսում էլ կան խելոք մարդիկ, ովքեր հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սխալ ու անհեռանկար ճանապարհի վրա է: Եթե այսօր ընդդիմությունից եք վախենում, ապա վաղը հենց ձեր միջի շրջահայացներն են ձեզ գետնովը տալու:

Հ.Գ. Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ սա քննադատություն չէր, այլ դիտարկում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին