Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել հարուցված քրեական գործի շրջանակում
Արխիվ 16-20ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանության բաժանմունքներից մեկում գործողություն է իրականացրել հարուցված քրեական գործի շրջանակում։
«Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ համատեղ միջոցառում է իրականացվել», - ասել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Քննչական միջոցառումներն իրականացվել են ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։

