Վաղը հասանելի կլինի ևս 375 միլիոն դրամ, որը նախատեսված է հղի կանանց համար. Սոցիալական հարցերի նախարար

Արխիվ 16-20

Այսօր` ապրիլի 9-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը:

Iravunk.com-ը երեք բանախոներին ուղղեց առանձին հարցեր: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղղեց հետևյալ հարցը.


Պետությունը կոնկրետ որքա՞ն գումար է տրամադրելու համաֆինանսավորման նպատակով , նաև նոր բացված ձեռնարկությունները, որոնք բացվել են հունվար, փետրվար ամիսներին եւ ընկել են այս հարվածների տակ, որեւէ օգնություն ստանալո՞ւ են,թե՞ ոչ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին հետևյալ երկու հարցը.


1.Մինչ այս պահը քանի՞ անձի է տրամադրվել վիրուսի կապակցությամբ աջակցություն,գումարի տեսքով:
2.Կա՞ որեւէ նորություն երեխայի խնամքի եւ այլ պատճառներով չվճարվող արձակուրդ գնացած անձանց վերաբերյալ:Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հետևյալ հարցը՝ Պարոն Խաչատրյան, սոցիալական գովազդ տեղադրելու համար որքա՞ն գումար է նախատեսված:


Մհեր Գրիգորյանն իրեն ուղղված հարցի մասով նշեց, որ իրենց կողմից նախնական պլանավորված թիվը, որը կհատկացվի առաջին, երկրորդ և հինգերորդ միջոցառումների համար, այն 25 միլիարդի շուրջ է, եթե մենք խոսում ենք, թե լիկվիդացիոն ներարկման համար որքան միջոցներ կօգտագործվեն, ապա դա կլինի 22 միլիարդի շրջանակներում, եթե խոսում ենք առաջին բաղադրիչի համաֆինանսավորման առաջին բաղադրիչի մասով, ապա կարծում եմ այն կլինի 5-6 միլիարդի շրջանակներում այսօրվա ծրագրի ընթացքի պարագայում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մեր առաջին հարցին անդրադարձավ հետևյալ կերպ.


Այս պահին պետք է ասեմ,որ բանկում հասանելի են երկու ծրագրերով աջակցությունները, դրանցից մեկը կազմում է 96 միլիոն դրամ, իսկ մյուսը 457 միլիոն դրամ, խոսքը չորրորդ և վեցերորդ ծրագրերի մասին է: Նշեմ որ վաղն առավոտյան հասանելի կլինի ևս 375 միլիոն դրամ,արդեն յոթերորդ ծրագրով,որը հղի կանանց է վերաբերում: Ընդհանուր առմամբ,եթե ամփոփենք այս երեք ծրագրերը,վաղվա դրությամբ 928 միլոոն դրամ հասանելի կլինի բանկում,որոնց մի մասն արդեն ստացել են քաղաքացիները,իսկ մյուս մասն ընթացքի մեջ է:

Զարուհի Բաթոյանին ուղղված առաջին հարցի մասով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ այդ ամենը հասանելի է շահառուին, և շահառուն կարող է գալ ու ստանալ: Վերջինս նաև նշեց, որ մոտ մեկ միլիարդ դրամի գումար կլինի հասանելի սոցիալական միջոցառումներով:

Աշխատանքի և սիցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին ուղղված երկրորդ հարցին, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը նշեց, որ հինգերորդ միջոցառման հետ, իրենք նման խնդիրների մասին լսել են,և հինգերորդ միջոցառումը ենթադրում է դրամաշնորհ այն ընկերությունների համար, որոնք հունվարի 1-ից սկսած մինչ օրս, չեն նվազեցրել իրենց աշխատողների քանակը, և չեն նվազեցրել իրենց աշխատակիցների,աշխատավարձերի ֆոնդը: Այնուամենայնիվ ելնելով այն հանգամանքից, որ աշխատակիցները գնացել են ֆիզարձակուրդ, կամ անցել են թոշակի, այդ նույն ժամանակահատվածում, հանգեցրել է նրան, որ դրամաշնորհային ծրագրերի հասանելիությունն այդ ընկերությունների համար դարձել է անհնարին: ՚՚Մենք այդ հարցի մասին մտածում ենք, թեև այս պահին ավելի հստակ պատասխան չենք կարող տալ, այնուամենայնիվ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է և կարծում եմ, որ սա այն արձակուրդներից մեկի տեսակն է, որի պարագայում հնարավոր է, որ աշխատողների քանակը չնվազի, բայց ֆոնդը նվազի, գործատուից անկախ պատճառներովՙՙ: 

Իսկ ահա Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ իրեն ուղղված հարցի մասով նշեց, որ հարցն այսօրվա քննարկվող թեմային չի վերաբերում, ապա հավելեց, որ սոցիալական գովազդ տեղադրելու համար իրենք չունեն հատուկ միջոցառում, սակայն եթե կան տեսակետներ, թե ինչ եղանակով դրանք կարող են նպաստել ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված կազմակերպությունների առաջիկա գործունեությանը, ապա կխնդրենք ավելի հստակեցնել հարցը, ուղղելով հստակ  առաջարկներ: ՚՚Մենք ամեն օր բազմաթիվ նման առաջարկներ ենք ստանում,ինչի հիման վրա մեր հետգա անելիքներն ենք ձևավորումՙՙ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ հավելեց, որ գուցե տնտեսական բլոկով հաստատ ավելի սպեցիֆիկ են թիրախները, այսինքն խոսքն աշխատող իրավաբանական անձանց մասին է, բայց ավելի քիչ կա անհրաժեշտություն սոցիալական գովազդի, քան սոցիալական ծրագրերի մասով: Զարուհի Բաթոյանը նաև նշեց, որ իրենց ծրագրերի մասով, սոցիալական գովազդները, թե՛ սոցիալական կայքերում, թե՛ հանրային հեռուստաընկերությամբ հրապարակվում են: Բաթոյանը նշեց, որ այդ ամենը լինում է անվճար, և հենց իրենք են դրանք պատրաստում, օգտագործելով կառավարության հետ համատեղ բոլոր միջոցները:

Հայկ Գևորգյան 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին