Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 214-ի
Արխիվ 16-20Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 214-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Վարակվածներից 50 մարդ առողջացել և դուրս գրվել հիվանդանոցներից, գրանցվել է մահվան 3 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

