«Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտանբերվել
Արխիվ 16-20Մեր տեղեկություններով, Իջևան քաղաքում գործող «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկի աշխատակիցներից մեկը վարակված է կորոնավիրուսով: Օրեր շարունակ վերոնշյալ անձը ունեցել է բոլոր ախտանշանները, սակայն միայն երեկ թեստի արդյունքում պարզ է դարձել, որ աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով: Մեր աղբյուրը հայտնում է, որ այսօր վաղ առավոտից փակ է եղել Իջևան քաղաքում գտնվող «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկը: Մեր աղբյուրը հայտնում է, որ վաղ առավոտից բանկի բոլոր աշխատակիցներին մեկուսացրել են, սակայն վերջին օրերին բանկն աշխատել է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով, և ունեցել է հաճախորդներ:
Հ.Գևորգյան

