Հրանտ Բագրատյան․Արցախում ընտրությունները եվրոպական մակարդակով են անցել, բայց ՀՀ-ից ժամանած «սորոսական էմիսարները» պահանջում են դրանք չեղյալ հայտարարել

Արխիվ 16-20

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների և դրան հաջորդած զարգացումների մասին:

Գրառումն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորև.

«Մարտի 31-ին Արցախում (ԱՀ) կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Բացարձակապես ազատ, արդար, ազնիվ մրցակցային հիմունքներով ձևավորվել է ԱՀ նոր խորհրդարանը։ Նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել ձայների 50%-անոց շեմը։ Նրանցից Արայիկ Հարությունյանը հավաքել է 49.26%։ Ընդամենը մի քանի հարյուր ձայն է պակասել նրան առաջին փուլով հաղթելու համար։

Երկրորդ տեղը գրաված Մասիս Մայիլյանը հավաքել է 26.4%։ Թվում է, թե շատ լավ է, առաջին անգամ ԱՀ պատմության մեջ կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Այդպես էլ եղավ։ Իմ կարծիքով՝ Ա. Հարությունյանը հենց առաջին փուլում էր հաղթանակ տարել։ Նա չբողոքեց անվավեր ճանաչված հարյուրավոր քվեաթերթիկների կապակցությամբ, չպահանջեց վերահաշվարկել ձայները։
Հիմա, թվում է, թե՝ ի՞նչ է եղել, որ, գնանք 2-րդ փուլ և ամփոփենք ընտրությունները։

Բայց ահա Մ. Մայիլյանը սկսեց խաղաթղթերը խառնել, իբրև թե չի ուզում մասնակցել 2-րդ փուլին։ Ակնարկում է՝ դժգոհ է 1-ին փուլի արդյունքներից։ Տղամարդը պետք է ընդունի իր պարտությունը և չսևացնի իր մրցակցին, որը բացարձակ ազնիվ պայքարում հաղթանակ է տարել։

Ինչևէ, Մ. Մայիլյանն ինքն է որոշում իր անելիքը։ Բայց ահա ՀՀ-ից ժամանած սորոսական էմիսարները, ի դեմս Արսեն Խառատյանի, Մանվել Սարգսյանի և այլոց, օգտագործելով, այսպես կոչված՝ Արցախի հեղափոխական կուսակցության «ակտիվիստներին» (թվով 100-200 մարդ), նախագահ Արթուր Օսիպյանին՝ մեկ այլ սորոսական, ընտրությունները հայտարարում են կեղծված, պահանջում են դրանք չեղարկել, նոր ընտրություններ անցկացնել, և այլն։ Պահանջում են նաև այս պահին գործող ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։

Բայց չէ՞ որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Այս ի՞նչ եք անում։ Հերթական անգամ կայացած, ձևավորված պետությո՞ւն եք քայքայում։ Սորոսական lragir.am կայքը հենց օդի միջից, իր սովորության համաձայն, հոդվածներ է տպում առ այն, թե՝ ի՜նչ վատ ընտրություններ էին Արցախում... Չկա գեթ մեկ լուրջ փաստ։

Իրականում այդ ընտրությունները եվրոպական մակարդակով են անցել։ Մեկ այլ սորոսական՝ Ռ. Մեհրաբյանը, գալեմատիկ դատողություններ է անում դեմոկրատիայի ու արդար ընտրությունների շուրջ, հայտարարում, որ արդեն տեղի ունեցած ընտրությունները ոչ թե լուծել են հարցերը, այլ ծնել են նոր, չլուծված պրոբլեմներ։ Պարզվում է՝ Արցախում վստահության ճգնաժամ կա։ Արցախում ինչքան գեներալ կա, ըստ նրանց, ժողովրդին դեմ է։ Այս ընկերը նման «հոդվածների» համար հաստատ փոխհատուցում կստանա։ Իսկ Արցախի իրական շահերի վրա թքած ունի։ Մեկ այլ սորոսական՝ Հ.Խուրշուդյանը, նախագահական ընտրություններում փաստացի հաղթած մարդուն «ջեբկիր» է անվանում։ Կյանքում ոչինչ չարած, կատարյալ ձախողված տհասը սա ասում է 16 տարեկանից զենքը ձեռքին թուրքի դեմ կռված մարդուն։ Մարդ, որն իր միջոցները ներդրել է Արցախում։ Ի դեպ, միայն մի տրանսազգային խոշոր կորպորացիայի հետ ահա արդեն 20 տարի շարունակվող համագործակցության արդյունքում Ա.Հարությունյանն իր բիզնես ծրագրերը կարող էր նույնիսկ կրկնապատկել։ Հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ գործարաններում։ Դրա դեմ արդեն 20 տարի բողոքում են Ադրբեջանը և Հ. Խուրշուդյանը։ Հարությունյանների ընտանիքը, մինչև վերջին մարդը, կռվում էր թուրքի դեմ, երբ այս ջահելը Երևանում «Սորոսի» գրասենյակի տեղն էր փնտրում։

Սիրելի հայրենակիցնե՛ր։ Մարտի 31-ին ԱՀ-ում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ եվրոպական չափանիշերով։ Ապրիլի 14-ին նախատեսված է ընտրությունների 2-րդ փուլը։ Կոչ եմ անում հանգիստ, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում անցկացնել այդ ընտրությունները, ձևավորել օրինական ու կայուն իշխանություն։ Արցախի իշխանություններին կոչ եմ անում երկրից վտարել քաղաքական հյուրախաղերով երկիր ժամանած սորոսական թափթփուկներին, պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ Ամբողջ կյանքս անցել է արցախյան ազատամարտի բովով, աշխատել եմ ուժերս ներածին չափով նեցուկ լինել Արցախի իշխանություններին։ Բայց, չգիտես ինչու, ինձ թույլ չտվեցի ընտրությունների ժամանակ խառնվել Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքներին։ Իսկապես. իմ ի՞նչ գործն է։ Բայց արի ու տես, որ սորոսականներն Արցախի ինքնիշխանության վրա թքած ունեն։ Նրանք, ինչպես և Ադրբեջանը, դեմ են անկախ Արցախի ընտրություններին»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին