«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հայ ժողովրդի համար բարդ փոփոխությունների շրջան է»

Արխիվ 16-20

 Վանգան դեռ տասնամյակներ առաջ էր գուշակել կորոնավիրուսի համաճարակը: Համենայնդեպս, նման պնդմամբ են հանդես գալիս Վանգայի գուշակությունների մի շարք մեկնաբաններ: Ըստ այդմ,  բուլղարուհի հայտնի պայծառատեսը կանխագուշակել է, որ 2020 թվականին աշխարհի վրա տարածվելու է Չինաստանում ծնունդ առած մի վիրուս, որ խլելու է բազմաթիվ կյանքեր: Նույն մեկնաբանները պնդում են նաեւ, թե պայծառատեսը լրջորեն մտահոգված էր այդ համաճարակի խնդրով, քանի որ դրան կհետեւի համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ այլ ցնցումներ: Իսկ ի՞նչ են կանխատեսում հայաստանյան պայծառատեսները, ի՞նչ անակնկալներ է մեզ խոստանում կորոնավիրուսը: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայտնի էքստրասենս ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻՑ, ով նախ ասաց.

- Հիմա հայ ժողովրդի համար բարդ փոփոխությունների շրջան է: Մարդիկ պետք է մտածեն միավորման մասին եւ բոլոր վատ հիշողությունները թողնեն անցյալում: Ցավոք, այս բարդ ժամանակահատվածը դեռ շատ-շատ բարդություններ է բերելու թե՛ տնտեսական եւ թե՛ նյութական եւ բարոյահոգեբանական կյանքում: Վարչապետը, չունենալով պրոֆեսիոնալ եւ սրտացավ թիմ, չափազանց մեծ բարդությունների հետ է բախվելու: Արտաքին ուժերը փորձելու են մեր երկրին բացասական առումով ճնշել, պարտադրել ինչ-որ նոր օրենքներ, որոնք իշխանությունը փորձելու է ամեն գնով թաքցնել ժողովրդից: Իսկ ոչ պրոֆեսիոնալ կադրերը վախի եւ խուճապի մթնոլորտ են ստեղծելու հանրության շրջանում, ինչն իր անդառնալի բացասական հետեւանքներն է թողնելու:

- Ե՞րբ կավարտվի այս վիրուսի տարածումը, եւ Հայաստանը կազատվի այս համաճարակից:

- Ցավոք, հստակ, կոնկրետ ժամկետ չեմ տեսնում՝ վիրուսի նահանջի հետ կապված: Մոտ քառասուն օր դեռ կտեւի: Վիրուսը այնքան վտանգավոր չէ, կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք մինչ այս պետք է լուծվեին. այդ չլուծված խնդիրների պատճառով է այսօր այդ քաոսը ստեղծվել:

- Ի՞նչ եք տեսնում սահմանային իրավիճակի հետ կապված, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ կա՞:

- Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց մոտ ժամանակահատվածում նման բան չեմ զգում, այնուամենայնիվ, պետք է զգոն լինենք:

- Գիտենք, որ Արցախում հետընտրական զարգացումները նոր փուլ են մտել: Ի՞նչ է սպասվում արցախցիներին:

- Արցախի հարցը դեռ խորնալու է, եւ մի տեսակ փակուղի եմ տեսնում: Բայց մեծ կորուստներ, վայրիվերումներ չեմ տեսնում:

- ՀՀ վարչապետի հետ կապված` ի՞նչ եք կանխատեսում :

- Վարչապետի հրաժարականի հարցն է դրվելու տարբեր քաղաքական գործիչների կողմից: Կառավարությունը նոր օրենքներ է մշակում եւ մշակելու, որը միանշանակ չի ընդունվելու ժողովրդի կողմից: Հորդորում եմ վարչապետին՝ վերանայի իրեն շատ մոտ կանգնած երիտասարդ, արջի ծառայություն մատուցող կադրերին, հակառակ դեպքում երկրում կոլապսի առաջացման դեմն առնել չի լինի:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան