ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ, ՈՐՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխաններից մեկի ժամանակ հետեւյալ միտքն էր հնչեցրել. «Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար է, որ մաֆիոզները, իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն»: Երկար ժամանակ է, որ փորձում ենք տարբեր իրավաբաններից պարզել՝ ի՞նչ ասել է «մաֆիոզ իրավաբան», եւ ոչ մեկը պատկերացում չունի: Թեեւ քիչ հույսեր ունենալով, բայց դիմեցինք Արցախի նախկին ՄԻՊ, իրավաբան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ, միգուցե նա՞ ինչ-որ բան գիտի: Բայց չէ, նա վարչապետի այդ հայտարարությանը բոլորովին այլ կողմից էր նայում.

- Վարչապետի ցանկացած հրապարակային խոսքից հետո կարելի է մի քանի փաթեթ քրեական գործ հարուցել: Կարծում եմ՝ դա ոճ է, որը ձեւավորվել է տարիների ընթացքում, սակայն այն բացարձակապես անհարիր է վարչապետի դիրքին: Ինչ-որ առումով՝ շատ մեծ վերապահումով կարելի է համարել, որ ընդդիմադիր գործիչների մասով գուցե ինչ-որ պայմաններում դա հասկանալի լիներ, բայց բացարձակապես այն անհասկանալի է, երբ արտահայտվում է վարչապետի դիրքը զբաղեցնող անձի կողմից: Այնպես որ, «մաֆիոզ իրավաբաններ» արտահայտությունը ես եւս չէի համարի ինչ-որ կարեւոր հայտարարություն: Առհասարակ, իրավաբանության մեջ նման արտահայտություն չկա: Մաֆիա կամ կազմակերպված հանցավորություն անվանում են ցանկացած կազմակերպված խմբի, որն իրականացնում է ոչ օրինական գործունեություն, այսքանը կարող եմ ասել: Իսկ ես վարչապետի նման հայտարարություններին վերաբերում եմ հումորով եւ փիլիսոփայորեն:

 

Օրենքը լուրջ խնդիրներ ունի

- Պարոն Մելիքյան, ի՞նչ կասեք քաղաքացիների զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու աղմուկ հանած օրենքի վերաբերյալ: Շատ իրավաբաններ փաստում են, որ այն բազում իրավական բացեր ունի:

- Նախ ասեմ, որ բացարձակապես համոզիչ չէին այն պնդումները, որ տեղորոշումից բացի, անհրաժեշտ է բոլորի հեռախոսային խոսակցությունները փոխանցել ինչ-որ կազմակերպության: Դա կարելի էր ինչ-որ տեղ հասկանալ, եթե միայն կոնտակտավոր կամ վարակված անձանց վերաբերյալ տեղեկությունները փոխանցվեին: Բայց այն, որ հեռախոսազանգերի մասին տեղեկությունները տոտալ ձեւով փոխանցվում են ինչ-որ կազմակերպության, բացարձակ համոզիչ չէր: Երկրորդը. այն կազմակերպությունը, որը, ըստ էության, պետության կողմից է հիմնադրված, հավատ չի ներշնչում: Մասնավորապես, անհասկանալի է, թե տվյալ մարդիկ ունակ կլինե՞ն պահպանել այդ զգայուն տեղեկությունները: Որովհետեւ այդ տեղեկատվությունը շատ թանկարժեք է, եւ հնարավոր չէ վստահ լինել, որ այն տարբեր, սկսած հակապետական պատճառներից, օտարերկրյա հետախուզություններից, քաղաքական նկատառումներից, վերջացրած անձնական եւ խմբային շահերով ինչ-որ այլ մարդկանց մոտ չեն հայտնվի: Հաջորդը. բացարձակապես անհասկանալի է իրավական պաշտպանության միջոցները: Ստացվում է, որ պետությունը կարող է ցանկացածին կոնտակտավոր հռչակել, եւ այդ անձը հնարավորություն չունենա պարզաբանումներ ներկայացնել: Պարզ չի, թե ինչու 14 օր կարանտին, ոչ թե մինչեւ 14 օր: Պատկերացնենք, օրինակ, շփումը եղել է 13 օր առաջ, ինչո՞ւ պետք է անձը եւս 14 օր կարանտինի մեջ մնա: Վերջապես, ինչո՞ւ անձանց չի տրվում տեստավորվելու իրավունք. այսինքն, մարդը պետք է 14 օր անորոշության մեջ սպասի, այնինչ կարելի էր տեստավորել եւ հստակ եզրակացություն տալ: Առհասարակ, հարցերը, բացերը շատ են, սակայն այս պահին այսքանով կսահմանափակվեմ. այս օրենքը լուրջ պրոբլեմներ ունի:

 

Դա ամենամեծ վնասը չէ, որ այդ անձի կողմից տրվել է մեզ

- Պարոն Մելիքյան, կխնդրեինք նաեւ Ձեր գնահատականը տալ առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացահայտ հրաժարվեց կատարել դատարանի վճիռը: Սա ի՞նչ իրավական հետեւանքներ է ենթադրում:

- Առողջապահության նախարարի այդ հայտարարությունը կարելի է դիտել, որպես հրապարակային ձեւով իրականացված իրավախախտում, որի հետ կապված կան գործընթացներ՝ վարչական, ապա նաեւ  քրեական պատասխանատվություն: Կտեսնենք, թե պետությունը որքան է արդյունավետ այդ հարցում: Եթե պետությունը պատասխանատվության միջոցները չկիրառի, ապա, կարծում եմ, որ դրանով իշխանությունը կզրկվի իր կամքը որեւէ անձին պարտադրելու բարոյական իրավունքի հնարավորությունից: Ինչ վերաբերվում է նախարարին, ապա, ցավոք, դա ամենամեծ վնասը չէ, որ այդ անձի կողմից տրվել է մեզ: Այնուհանդերձ, նա այս պահին իրականացնում է կարեւոր գործառույթ, որը բոլորիս է վերաբերվում, եւ այդ պատճառով չէի ցանկանա շարունակել:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին