Մենք որեւէ մեկի թշնամի չենք համարում մեզ, բայց միաժամանակ որեւէ մեկի կցորդը չենք լինելու եւ ողորմություն որեւէ մեկից չենք խնդրելու.ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Արխիվ 16-20

«Իրավունք» թերթի զրուցակիցն է Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ, արդյո՞ք ընտրությունները անց են կացվել արդար, թափանցիկ մթնոլորտում, ինչպես որ խոստացվում էր` այդ հարցի վերաբերյալ մեր զրուցակիցը նկատեց.

- Արցախում ընտրությունները, ընդհանուր առմամբ, նորմալ են անցել, այլ բան է, որ մենք տեսնում ենք արժեհամակարգային լուրջ խնդիրներ` գաղափարախոսությունը մտնում է երկրորդական փուլ: Մենք տեսնում ենք, թշնամանք, բեւեռացում` այս ամենը կա: Բայց բուն քվերակությունը նորմալ է անցել, եղել են իհարկե խախտումներ, սխալներ, բայց չեմ կարծում, որ դրանք վճռորոշ դերակատարություն են ունեցել:

– Պարոն Բաբայան, Ձեզ համար սպասելի՞ էր վստահության այն քվեները, որոնք ստացել եք:

– Գիտեք, մենք ունենք, այսպես ասած, երկակի զգացմունքներ: Եկեք չմոռանանք, որ մենք նոր քաղաքական ուժ ենք, ընդամենը մեկ տարի է, որ գործում ենք, ժամանակ չենք ունեցել կուսակցականաշինությամբ լուրջ զբաղվել: Չունեինք ոչ մի նախընտրական շտաբ, միայն մեր կենտրոնական գրասենյակն էր Ստեփանակերտում: Եթե մենք հաշվի առնենք, թե ինչ ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսել այլ քաղաքական ուժերը, եւ այսօր նրանց ստացած քվեները հենց այդ ռեսուրսների դիմաց է, ապա այս ամենը հաշվի առնելով, մեր քաղաքական ուժը շատ էֆեկտիվ է աշխատել: Բացի այդ, մեր հավաքած 2150 ձայնը բացառապես գաղափարախոսությամբ եւ արժեհամակարգով առաջնորդված մարդիկ են եղել: Սա ինքնին լավ արդյունք է: Մյուս կողմից` կան մի շարք մտահոգիչ բաներ, ինչպես օրինակ` գաղափարախոսությունը փոխարինվում է գաղափարափողությամբ, ինչը նկատելի է: Ամեն դեպքում, մենք պետք է ընդունենք, որ սա է մեր ժողովրդի պատկերը, մեր բարոյահոգեբանական հայելին է ընտրությունը: Եվ ինչ իշխանություն, որ ընտրում ենք` նրան էլ արժանի է հասարակության մեծ մասը: Մտավորականները, հայրենասերները հասկանում են, որ կան լուրջ խնդիրներ, բայց դա փաստորեն քիչ է: Մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդը պետք է ուտի այն ճաշը, որը եփել է: Այսինքն` վայելի այն, ինչ ունի` համեմատի, տեսնի, ըմբռնի, համապատասխան եզրակացություններ անի: Եվ հինգ տարի հետո, եթե ուզում է ինչ-որ բան փոխել` փոխի:

– Հնարավո՞ր համարում եք այլ քաղաքական ուժերի հետ առաջիկայում համագործակցել:

– Մենք այս օրերին որոշակի կոնսուլտացիաներ, քննարկումներ անում ենք տարբեր քաղաքական ուժերով, կտեսնենք առաջիկայում, թե ինչ արդյունքներ կունենանք: Մենք որեւէ մեկի թշնամի չենք համարում մեզ, ճիշտ է, կան մարդիկ, որոնց հետ ձեռքով անգամ չենք բարեւելու` չեմ ուզում այդ մեկ-երկուսի անունները տալ: Բայց միաժամանակ որեւէ մեկի կցորդը չենք լինելու եւ ողորմություն որեւէ մեկից չենք խնդրելու:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին