Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 725-ի, կա 34 109 ախտահարված
Արխիվ 16-20Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3892 նոր դեպք, հիվանդության հետևանքով մահացել է 76 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 725-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
Նախարարը տեղեկացրել է, որ համաճարակի սկզբից Թուրքիայում անցկացվել է 228 868 թեստ, գրանցվել է վարակման 34 109 դեպք: Առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 158 մարդ:
Էրջիյեսի համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Այքութ Օզդարենդելին և Անկարայի համալսարանի պրոֆեսոր Այքութ Օզքուլը հայտարարել են, որ Թուրքիայի հաջողվել է մեկուսացնել վիրուսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

