ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՓՐԿԵԼԻ Է

Արխիվ 16-20

Քա՛յլ արա, մերժի՛ր... բայց ո՞ւմ: Նախկիններին մերժելը արդեն ոչնչով չի տարբերվում քաղաքական եւ քարոզչական օնանիզմից, ու դրանով պողոսի ո՛չ գրպանն է լցվում, ո՛չ էլ փորը կշտանում: Ավելին` փողազրկությունն ու սովածությունը շատ արագ սթափեցնում են անգամ ամենաքյառթու պողոսներին, չէ՞ որ առանց աշխատանքի տանը նստելով` ոչ մի հարց չի լուծվում: Նիկոլի լայվերը հացի վրա չես քսի, իսկ վաղն այդ ցամաք հացն էլ կարող է չլինել: Եթե այսօր ունեզուրկ պողոսներին ոսպի ու հնդկաձավարի փոխարեն առաջարկում են գնել ավելի էժան «փոխարինիչներ» (տեսնես դրանք ո՞րն են), ապա կես քայլ է մնացել, մինչեւ առաջարկեն արդեն խոտ ուտել: Այդ պատճառով Նիկոլի «ռեյտինգը» այնքան է փլվել, որ տակը թերեւս անգամ «նախահեղափոխական» 7 տոկոսն էլ կարող է մնացած չլինել:

 

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌԵՑ ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

«Վոժդը» շատ երկար էր պատրաստվում իր երկուշաբթվա լայվին, որ իբրեւ թե ամենաշատ հավանություն ստացած հարցերին պատասխանի: Դա էլ քաղհոգեբուժության առանձին խնդիր է, երբ երկրի ղեկին կանգնածը ֆեյսբուքյան «լայքերով» է որոշում, թե 4 ժամ շարունակ ում հարցերին պատասխանի: Սակայն ամենաակնառուն դաժան փաստն էր` ազատ եւ հպարտ քաղաքացիներին գրեթե չհետաքրքրեց պաշտելի առաջնորդի ուղիղ եթերը: Նույնիսկ` որպես թամաշա: Շատերը կատակում էին, թե 4000 հոգի գրեցին ֆեյսբուքում, որ ընդամենը 4000 հոգի դիտող կա, ու երեւի թե հենց այդ գրողներն էլ դիտող էին, բայց քաղաքագետ Գագիկ Համբարյանը չզլացավ ուշադիր ուսումնասիրել դիտողների դինամիկան: Եվ արձանագրեց Նիկոլի վարկանիշի կատաստրոֆիկ անկումը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մոդեռատոր Աննա Հակոբյանի ուղիղ եթերն արձանագրեցին հակառեկորդ. երբեւէ Փաշինյանի ելույթներն այսքան քիչ մարդ չէր դիտել, ինչպես այս անգամ... Ես հակառակն էի սպասում... Բազմիցս գովազդված ասուլիսի դիտումները շատ պետք լինեին նաեւ այն հանգամանքով պայմանավորված, որ պարապուրդի մատնված հասարակությունն օրվա մեծ մասը համացանցում է անցկացնում... Սակայն Փաշինանի ուղիղ եթերը, որը սկսվեց մոտ 12 հազար դիտումներով, խայտառակ ավարտ ունեցավ` 4416 ունկնդիր... Որքան կռահում եմ, դրանց մեծ մասն էլ հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին, որոնց հրահանգվել էր դիտումների ինչ-որ չափի ապահովում... Փաշինյանի ելույթը, որը հեռարձակում էին նաեւ մի քանի ԶԼՄ-ներ եւս շատ քիչ դիտումներ ունեին... Հայաստանի վարչապետն այս անգամ ջախջախիչ պարտություն կրեց իր իշխանության կողմից facebook-ում ստեղծված Ջոնի Բրջոնի անունով խեղկատակ եւ հիմար կերպարով ներկայացող մեկին, ում գլխավոր խնդիրն է անմեղսունակ վարքագծով եւ ապուշ պահվածքով շեղել համացանցում այս օրերին շատ ժամանակ անցկացնող հասարակության ուշադրությունը երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից... Բրջոնիի 2-3 ժամանոց ուղիղ եթերները ստաբիլ դիտում են 8-10 հազար մարդ...»: «Իշխանությունների ստեղծած այս կերպարն այսօր ապացուցեց, ով ավելի պոպուլյար է, քան Նիկոլ Փաշինյանը, որի դեմագոգիան շատերի համար բացահայտված է... Հայտնի արտահայտությունը` «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին» արդիական է նաեւ Հայաստանի համար... Հեղափողության ծնունդ Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին»:

Կարելի է պատկերացնել, թե ինչ ջղակծկումների մեջ է հիմա քայլասերված խունտան: Չէ՞ որ դա նշանակում է, որ ժողովրդի հետ փողոցում առերեսվելը իշխանության համար շատ վատ կվերջանա: Ուստի, խունտային մնում է ամբողջ հույսը կապել կորոնավիրուսի «պարգեւ» արտակարգ դրության հետ, փորձել հնարավորինս երկար քաղաքացիներին պահել տնային կալանքի տակ: Բայց առանց այդ նույն քաղաքացիներին կերակրելու, դա չի ստացվի, իսկ կերակրելու ռեսուրսը բացակայում է: Մի գեղեցիկ օր էլ արդեն սոված քաղաքացիները արդեն կարող են ասել, թե «նիկոլավիրուսն ում շունն ա», ու կանխատեսելիորեն դառնան չարենցյան «ամբոխները խելագարված»: Եվ հիմա խունտան չգիտի` ինչ անի: Եթե արտակարգ դրությունը չվերացնեն, ապա առանց աշխատանքի նստած ժողովուրդը ուտելու բան չի ունենա: Եթե վերացնեն` կստանան համ բողոքի բազում ցույցեր, համ մեղադրանքներ, որ կորոնավիրուսին բաց են թողել ժողովրդի վրա: Անլուծելի երկընտրանք է, որի պայմաններում պարետ Ավինյանն առայժմ նոր սահմանափակումներ մտցրեց, մասնավորապես` քաղաքացիներին թույլատրելով զբոսնել եւ մարզվել միայն առավոտյան 6-ից 10-ը: Արդեն անգամ երեխաներին զբոսանքի տանող մայրիկներից են վախենում:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` լսումների նպատակով, հրավիրված է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ-ի քննիչ հանձնաժողով: Այն, որ այս հանձնաժողովը քաղաքական գործիք է իշխանության ձեռքին եւ ուղղված է քառօրյայում տարած մեր հաղթանակը արժեզրկելուն, ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ , որ այդ ամենը իրականացվում է ապրիլան պատերազմի Գերագույն գլխավոր հրամանատարի, բարձրաստիճան սպայական կազմի նկատմամբ խոր անվստահություն առաջացնելու նպատակով, եւ դա արվում է քայլասերվածներին բնորոշ ձեռագրով` անհիմն կասկածանքների, չճշտված խոսակցությունների, բանսարկությունների տիրաժավորման, մարդկանց վրա հոգեբանական ազդեցության խարդախ մեթոդներով: Հրավերն եղավ այն բանից հետո, որ քաղաքացիները 5-րդ ալիքով եւ համացանցում դիտեցին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը, որից ստացան 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված գործնականում բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները, եւ ակնհայտ դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին ապրիլյան պատերազմի հարցում «շպիոնօնիկների» եւ դրսից կառավարվող լիբեռաստական քաղաքական ուժերի կողմից չորս տարի պարզապես զրպարտում էին: Ու հանձնաժողովը, որպես գործիք, ինքնափրկվելու նպատակով որոշեց հրավիրել Սերժ Սարգսյանին այն սին հույսով, որ երրորդ նախագահը չի գա, եւ իրենք կկարողանան շահարկումների նոր ալիք սկսել: Սակայն Սերժ Սարգսյանն ընդունեց մարտահրավերը: Պաշտոնապես ծանուցվեց, որ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից ապրիլի 7-ին պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության: Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որեւէ օրենքով չի կրում պարտականություն` հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում եւ ո՛չ էլ որեւէ այլ ձեւաչափով խնդիր չունի` մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել եւս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել` ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին:Գրասենյակի հաղորդագրությունում նշված է. «Պաշտոնական պատասխանում միաժամանակ ընդգծվել է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանի` 06.04.2020 թվականի վերոհիշյալ գրությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերը մերժելու դեպքում գրավոր հիմնավորումներ ներկայացնելու խնդրանքը չի բխում Սահմանադրությամբ եւ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակից, ուստի առաջարկվել է հիշյալ պաշտոնատար անձին` այսուհետ գործել բացառապես իր լիազորությունների սահմաններում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նաեւ խնդրել է պարզաբանել` արդյո՞ք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում եւ պատշաճ կարգով արխիվացվում է, թե՞ ոչ, եւ տեղեկացրել է, որ նախագահ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն»:

Այսպիսով Սերժ Սարգսյանը մարտ է տալու` միայնակ դեմ հանդիման առերեսվելով քայլասերված ամբողջ խունտայի հետ: Նրա համար դա նոր բան չէ` նա արտաքին-քաղաքական հարթակում քանիցս գործ է ունեցել ե՛ւ ադրբեջանցիների ու թուրքերի, ե՛ւ աշխարհաքաղաքական գայլաձկների հետ եւ միշտ գրանցել նպաստավոր արդյունք: Այնպես որ, քայլասերված թրաշամանուկներն այդ ընթացքում պարզապես դառնալու են կուռկուռի ձագ, իսկ ՀՀ երրորդ նախագահը հերթական գրոսմայսթերական խաղով նորից կհաստատի` իզուր չէ, որ գլխավորում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան: Մինչդեռ նիկոլենք քաղաքական դաշտում բացի մատնոցախաղից, այլ խաղ չգիտեն, եւ նրանց վիճակն աննախանձելի է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին