«Արաքս» թռչնաֆաբրիկան շարունակում է իր աշխատանքը բնականոն հունով

Արխիվ 16-20

«Արաքս» թռչնաֆաբրիկան շարունակում  է իր աշխատանքը բնականոն հունով․

Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում  և հարևան երկրներից շատերում  հայտարարված  արտակարգ  դրությունը շարունակվում է: Սահմանված սահմանափակումները  բազմաթիվ խնդիրների պատճառ են դարձել   արտադրող ընկերությունների  համար, որոնցից մեկը  «Արաքս» թռչնաֆաբրիկան է:

 Ընկերությունը, որն արտադրում է հավի միս և սեղանի ձու, խնդիրներ է ունեցել թռչնի մայրական հոտի ներկրման հետ կապված:Ստեղծված իրավիճակի և խնդրի լուծման տարբերակների մասին զրուցել ենք «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանի հետ։

-Օրեր առաջ Հունգարիայի Հանրապետությունից մեծ քանակի բրոյլեր թռչնի մայրական հոտ եք ներկրել։ Խմբաքանակը ներկրել եք Վրաստանի միջոցով

ու խնդիրներ են առաջացել ստեղծված կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Մասնավորապես՝  Թբիլիսիում արգելվել է տեղաշարժը, ինչը խանգարել է խմբաքանակի տեղափոխմանը։ Կներկայացնեք ինչպե՞ս եք իրավիճակից դուրս եկել։ 

-Հունգարիայից պետք է մայրական հոտի ճտեր բերեինք Հայաստան, բայց  կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

Հունգարիայից տեղափոխել էինք օդային ճանապարհով Վրաստան, իսկ այնտեղից Հայաստան բեռնատարներով պետք է տեղափոխվեր։ Վրաստանում պարետային ժամ կար՝  21:00-ից  մինչև առավոտյան 6: 00-ն և մենք չէինք կարողանում իրականացնել փոխադրումը։

Դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմին միջնորդելու համար, որպեսզի կարողանանք փոխադրել, և մեկ օրում ստացանք անհրաժեշտ աջակցությունը: Վարչապետի աշխատակազմը դիմել էր Վրաստանի վարչապետի աշխատակազմին և ստացել անհրաժեշտ թույլտվությունը։  Ընկերությունը շնորհակալություն է հայտնում վարչապետի աշխատակազմին արագ արձագանքման և աջակցության համար:

-Ի ՞նչ քանակի մայրական հոտի մասին է խոսքը և  արտադրանքը  որակական ի՞նչ հատկանիշներ ունի։

-Քանակի մասին չբարձրաձայնեմ , դա նաև կոմերցիոն գաղտնիքն է, սակայն կարող  եմ ասել, որ  բավականին  ժամանակ  սպառողին կապահովենք  թարմ ու որակյալ հավի մսով:  Ընկերությունը մշտապես աշխատում է ավելացնել արտադրությութան ծավալները՝ ընդլայնելով առաջարկվող արտադրանքի տեսականին։

-Ո՞րն է Ձեր թռչնաֆաբրիկայի հաջողության գրավականը:

- Ընկերության հաջողության գրավականը թռչնաբուծարանի  ժամանակակից սարքավորումներն ու վերամշակող լավագույն տեխնոլոգիաներն են, ինչպես նաև, կեր արտադրող սեփական գործարանն ու լաբորատորիան:

-Էլ ի՞նչ աշխատանքներ կամ ծրագրեր կան, որոնք տուժել են Արտակարգ դրությունով պայմանավորված:

-Այս պահին ընթանում է նաև Հայաստանում առաջինն ու միակն իր տեսակի մեջ ինկուբատորային գերժամանակակից արտադրամասի կառուցումը, որը նախատեսված է ածան հավերի   մեկ օրեկան ճուտ ստանալու համար:  Իր հզորությամբ կարող է ապահովել ՀՀ-ում պահանջվող  ճտերի պահանջարկն ամբողջույամբ:

Շինարարության ավարտը նախատեսվում է  մայիս ամսվա վերջում կապված վիրուսների հետ : Մենք ամեն բան  անում ենք, որ ստեղծված իրավիճակում ձգձգումներ չլինեն՝միաժամանակ պահպանելուվ սահմանված կարգ ու կանոնը:

-Քանի՞ աշխատատեղ կապահովի արտադրամասը:

-Ստեղծվելու է 50-60  աշխատատեղ:

-Կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապած շատ աշխատատեղեր փակվել են, որոշ գործատուներ էլ կրճատել են աշխատակիցների քանակը։ Ձեզ մոտ ինչպիսի՞ն է իրավիճակը։

- Աշխատակիցների հետ կապված մեզ մոտ փոփոխություն չի եղել։ Որոշ աշխատակիցների աշխատանքները կազմակերպվել է հեռահար,կատարել ենք որոշակի փոփոխություններ աշխատանքների կազմակերպման առումով: Հնարավորինս սահմանափակել ենք շփումները: Մենք աշխատում ենք նույն ռեժիմով և պատրաստ ենք Զատկի տոնին ընառաջ ապահովել ՀՀ բնակչությանը հավկիթով:

 - Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել աշխատակիցների տեղափոխման և վիրուսով վարակումից զերծ պահելու համար։

- Մենք սննդի արտադրության ոլորտում ենք աշխատում, և  անկախ նոր տեսակի վիրուսի տարածումից,  մենք միշտ կատարել են ախտահանման աշխատանքներ:  Աշխատակիցների տեխափոխումն իրականացնում ենք ավտոբուսներով, որոնք ամեն օր ախտահանվում են՝ օրը երկու անգամ, և պարտադիր մինչև տարածք մուտք գրծելը աշխատակիցները ջերմաչափվում են: Մեկ անգամ էլ օրվա ընթացքում ենք իրականացնում ջերմաչափում:Աշխատակիցներին տրամադրում ենք ձեռնոցներ ու դիմակներ, որոնք օրվա ընթացքում փոխվում են մի քանի անգամ ։

 

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին