Տեբաս․ «Մեսիի հեռանալը ողբերգություն չի լինի Լա Լիգայի համար»
Արխիվ 16-20Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի՝ իտալական «Ինտեր» հավանական տեղափոխության վերաբերյալ տարածված լուրերը:
«Ես չեմ կարծում, թե Մեսիի՝ Ա սերիա տեղափոխությունը կարող է լուծել պարտքերի և բարձր աշխատավարձերի հետ կապված նրանց խնդիրները: Ա սերիայի թվերն ընդգծում են նրանց տնտեսական խնդիրները, որոնք Մեսին, անխոս, չի լուծի:
Ես կցանկանայի, որ Մեսին մնար այստեղ՝ Լա Լիգայում, սակայն եթե նա հեռանա, ողբերգություն չի լինի:
Ասում էին՝ Լա Լիգան առանց Կրիշտիանու Ռոնալդուի մեծ գումարներ կկորցնի, բայց դրա փոխարեն միայն մեծացնում ենք եկամուտները: Նման ֆուտբոլիստների ներկայությունն օգնում է, սակայն նրանք առաջնության անբաժանելի մասը չեն»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

