Նանի․ «Թվերը չեն ստում․ Ռոնալդուն լավագույնն է»
Արխիվ 16-20«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նանին, որը ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Օռլանդո Սիթիում», խոսել է մանկունյական ակումբում ու ընտրանու կազմում իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Խաղացողներից մեկը, որն իսկապես զարմացրեց և հենց սկզբից մեծ տպավորություն թողեց ինձ վրա, Պոլ Սքոուլզն էր: Նա հիանալի ֆուտբոլիստ էր:
Իմ ֆավորիտը դեռևս Կրիշտիանու Ռոնալդուն է՝ լավագույնը: Աշխարհի լավագույն ֆուտբոլի՞ստը․ ես տեսել եմ հզոր շատ խաղացողների, այդ թվում՝ անցյալի ֆուտբոլիստներին՝ Մարադոնային, Պելեին:
Սակայն ես կընտրեի շատ մարտերի ընկերոջս, նրան, ում հետ այդքան շատ բան եմ հաղթել, նրան, ում իսկապես հարգում եմ: Թվերը չեն ստում, և նրանք նույնպես ասում են, որ լավագույնը Կրիշտիանու Ռոնալդուն է»,- Նանիի խոսքերը մեջբերում է Football Wave-ն:

