ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՉԸ ՆԻԿՈԼԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայկոյին փոխարինիր Չալոյով, գոնե կհաչա:
ՄԵՂՔԸ` ԼԱԼՈՎ, ՊԱՐՏՔԸ` ՏԱԼՈՎ
Սորոսի գրասենյակից հայտնում են, որ Արարատի մարզպետի միջոցով մարզում սկսել են ժողովրդին գույքագրել, որպեսզի իրենց` Հայաստանին հատկացրած դրամաշնորհների շրջանակում իրականացնեն «գույք պարտքի դիմաց» օպերացիա:
ԱՐՏԱՇԱՏՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ (ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կորոնավիրուսը մտավ Արարատի մարզ, դուռը փակեցին վրան, որ դուրս չգնա:
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱ՞Ր
Ըստ վերլուծաբանների` համաճարակի աննախադեպ աճի ժամանակ վերին արտի ցորեններին (իշխողներին) տեղավորելու են բարձրակարգ հյուրանոցներում, իսկ պողոսներին` կազարմի վերածած Համալիրում:
ՍՏՐՈՒԿԸ ՄԻՇՏ ԷԼ ՍՏՐՈՒԿ Է
Պողոսները միշտ էլ ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց շղթաներից…
ՌԵՏՐՈ (ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒ-ԹՅԱՄԲ)
– Первым делом, первым делом самолёты,
Ну а девушка, а девушка - потом…
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
– Մենք փնտրում ենք մասկա, իսկ դուք փնտրեք կասկա:

