ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐ

Արխիվ 16-20

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գրեթե բոլոր թանգարաններն իրենց հետեւորդներին առաջարկում են վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարաններում, բազմաթիվ ուսուցողական, ինտերակտիվ ծրագրեր, խաղեր, վիկտորինաներ եւ հորդորում են տանը մնալ:

 

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՈՀՄԱԾԱՌ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը եւս շարունակում է առցանց հարթակում իր ակտիվ գործունեությունը: «Իրավունքի» հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ նոր առցանց ծրագրեր մշակելու եւ իրականացնելու գրավականը գոհունակություն արտահայտող մեկնաբանություններն են, ինչը ոգեւորող է: Ըստ նրա` այս ընթացքում կտրուկ աճել է ֆեյսբուքյան հետեւորդների թիվը. «Տուն-թանգարանն առաջարկում է «Մի ցուցանմուշի պատմություն», «Արամ Խաչատրյան, նամակներ», «Խաչատրյանի տոհմածառը», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարան», «Տարվա հոբելյարներ-100», «ֆիլմադարան» «Հանդիպումնե՜ր, հանդիպումնե՜ր», «Համաշխարհային դասականներ», «Երաժիշտները ծիծաղում են» շարքերը, որոնց միջոցով մեր հետեւորդները կարող են ծանոթանալ տուն-թանգարանի ցուցանմուշներին, կոմպոզիտորի ունեցած բազմաթիվ հանդիպումներին, հանրաճանաչ կոմպոզիտորների խոհափիլիսոփայական մտորումներին, նրանց հետ տեղի ունեցած ծիծաղաշարժ պատմություններին, կարդալ Ա. Խաչատրյանի գրած նամակները, դիտել նրա մասին պատմող ֆիլմեր, ունկնդրել նրա ստեղծագործությունները, ճանաչել արվեստագետ-Խաչատրյաններին»:

ԱՆՎՃԱՐ ՇՐՋԱՅՑ` ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը 16-ից սկսած մի շարք ուշագրավ կրթամշակութային նախաձեռնություններով է հանդես եկել: «Իրավունքի» հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն ՍՅՈՒԶԱՆՆԱ ԽՈՋԱՄԻՐՅԱՆՆ ասաց, որ այս օրերին մասնավորապես առաջարկվում են ամենօրյա նյութեր` «Պարապ վախտի ընթերցումներ» խորագրի ներքո. աբովյանական ստեղծագործություններն են մատուցվում, առաջարկվում են համացանցային քննարկումներ, վիկտորինաներ մատուցված նյութերի վերաբերյալ: Օրերս թանգարանը ներկայացավ նաեւ «Շնորհակալություն, ԲԺԻՇԿ» նախաձեռնությամբ. հայտարարվեց, որ ի երախտագիտություն հանրապետության բոլոր բուժաշխատողների կողմից ցուցաբերվող անձնվեր աշխատանքի` մինչեւ տարեվերջ բոլոր բուժաշխատողները հնարավորություն կունենան  անվճար այցելելու Խ. Աբովյանի տուն-թանգարան, եւ նրանց համար կկազմակերպվեն ճանաչողական շրջայցեր: Թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանն այս առումով ընդգծեց. «Կորոնավիրուսի համաճարակն այս օրերին իսկապես ծանր կացություն է ստեղծել ամբողջ աշխարհում, եւ այդ դժվարին գործում իրենց նվիրումով պայքարում են բուժաշխատողները»:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին