«Կարծում եմ` Սուրբ Զատիկից սկսած այս վիրուս կոչվածը կսկսի նահանջել». Տաթեւ Ղազարյան

Արխիվ 16-20

 Գրեթե 20 օր է ինչ արտակարգ դրության հետեւանքով հարկադիր պարապուրդի են մատնված նաեւ մշակույթի գործիչները: Այս օրերին ամեն ոք յուրովի է փորձում պաշտպանվել թագավարակ կոչվող համավարակից, իսկ «տնային կալանքը» օգտագործում` չկարդացած գրքերն ընթերցելու կամ հոբբի դարձած որոշ երազանքներ իրականացնելու համար: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ հարկադրված «տնային կալանքն» անցկացնում է մայրիկի` դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Արեւ Սանթրոսյանի հետ:

- Ժամանակն այնպես է թռչում` օրվա ընթացքում, որ չեմ էլ հասցնում մտածել պարապուրդի մասին: Մինչեւ արթնանում եմ, մի քիչ զբաղվում եմ տնային գործերով, հետո`դասավանդում եմ Թատերական ինստիտուտում եւ օնլայն անհատական դասեր եմ վարում ուսանողների հետ: Համազգային կրթամշակութային կենտրոնի սաների համար առցանց պոեզիա եմ կարդում, ինչպես նաեւ, կայքերից մեկում երեկոները հեքիաթներ եմ կարդում` հեքիաթի ժամ ունեմ:Իսկ դրանից բացի արդեն կիսատ թողած գրքերն եմ կարդում, մտքումս պահած ֆիլմերն եմ մայրիկիս հետ դիտում, կենցաղային գործեր ենք անում, ինքնակրթությամբ ենք զբաղվում եւ վերջապես` մայրիկիս հետ մեկս մյուսիս ենք վայելում:

– Ինչպե՞ս եք պայքարում Հայաստան հասած այս թագավարակի` կորոնավիրուսի դեմ:

– Թագավարակի դեմ պայքարում ենք այնպես, ինչպես գրագետ եւ ադեկվատ մարդիկ` փորձում ենք մաքսիմալ մնալ տանը եւ դուրս ենք գալիս միայն խիստ կենսական անհրաժեշտության դեպքում, կամ աշխատանքային բերումով` շատ քիչ: Հիմնականում տանն ենք փակված, կատարելով բոլոր հրահանգները, եւ սպասում ենք, որ ժամանակը ամեն ինչ գցի իր տեղը, եւ շուտով անցնենք մեր աշխատանքին: Ինչ խոսք, դժվար է, բայց դիմանում ենք:

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

– Պատմությունը ցույց է տվել, որ համաշխարհային արվեստի շատ գլուխգործոցներ ծնվել են նման իրավիճակների ժամանակ, հետաքրքիր է այս ընթացքում նոր հոբբի կամ տաղանդ բացահայտե՞լ եք, ասենք` ստեղծագործել, գիրք գրել...

– Այո, համաշխարհային գործերը ծնվել են հենց նմանատիպ դրությունների ժամանակ, օրինակ` Պուշկինն իր հանճարեղ գործերը գրել է, երբ մեկուսացված է եղել: Հանճարի որեւէ նշույլներ չեմ նկատում ինձ մոտ, բայց սկսել եմ զբաղվել խոհանոցով, դա էլ ինձ համար ոչ պակաս ձեռքբերում է, որովհետեւ խոհանոցում ընդհանրապես ես մուտք ու ելք ունեի միայն ուտելու տեսքով (ծիծաղում է,- Լ.Ե.): Իսկ հիմա խոհանոցում ստեղծագործում եմ, ինչ-որ բաներ եմ պատրաստում,առաջին անգամ մի քիչ լավ չի ստացվում, բայց` երկրորդ անգամ լավ է ստացվում: Այսինքն` փորձում եմ խոհանոցում ինձ դրսեւորվել, որը երբեք չեմ փորձել:

– Տաթեւ, իսկ ինչո՞ւ հանրությանն ի ցույց չեք հրապարակում Ձեր խոհանոցային «ստեղծագործությունները»` ինչպես այս օրերին անում են բոլորը:

– Ատում եմ, որ ինչ եփում են, ուտում են եւ նկարում ու գցում են համացանց:

 

«ՉՀԱՍՑՐԻՆՔ ՎԱՅԵԼԵԼ ՊՐԵՄԻԵՐԱՅԻ ՓԱՌՔԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ»

– Որոշ թատրոններ առցանց հարթակում են հանդիսատեսի հետ կապը պահպանում, այդ թվում նաեւ որոշ դերասաններ: Ի՞նչ տարբերակ եք գտել հանդիսատեսի հետ` ուղիղ կապը պահպանելու համար:

– Արդեն 20 օր է պարապուրդի մեջ ենք, տանն ենք եւ մեկուսացված: Համազգային թատրոնը օնլայն ներկայացումներ չի ցուցադրում, նախ այն պատճառով, որ կարծում ենք այդ դեպքում ներկայացման 50 տոկոսի որակը կորչում է եւ այն տպավորությունը չի լինում ինչ-որ հանդիսատես-դերասան-բեմ կապի ժամանակ: Դրա համար որոշել ենք ներկայացումները առցանց չցուցադրել: Տա Աստված, ամեն ինչ շուտափույթ ավարտվի, եւ մեր հանդիսատեսին նորից սպասենք մեր թատրոնում: Իսկ մեր կապը հանդիսատեսի հետ փորձում ենք պահել այլ կերպ: Երեկվանից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ծրագիր ենք իրականացրել, որը կոչվում է «Առականի», որտեղ մենք` դերասաններս, հետաքրքիր փիլիսոփայական եւ ուսուցանող առակներ ենք կարդում:

– Ստեղծված իրավիճակը շատերի ծրագրերը խափանեց, ի՞նչ ծրագրեր կային այս ընթացքում, որ Դուք էլ ստիպված հետաձգեցիք:

–  Ինձ մոտ կոնկրետ անձնական ծրագրեր նախատեսված չէին, պարզապես իմ առօրյան էր, մեր թատրոնի ընթացքն էր, մեր աշխատանքի մեջ կապված ծրագրերն էին, որոնք հետաձգվեցին, ոչ թե չեղարկվեցին: Բայց այդ ամենն անպայման  իրականություն կդարձնենք, ստեղծված իրավիճակը հաղթահարելուց հետո:  Հյուրախաղեր ունեինք եւ արդեն մի քանի օրից պետք է մեկնեինք, թատրոնում նոր ներկայացման փորձեր էին սկսված, որը նախատեսված էր ապրիլ-մայիս ամիսներին հանձնել հանդիսատեսի դատին: Նաեւ ուրիշ նոր գործ պետք է սկսվեին հենց ապրիլ-մայիս ամսից, բայց կարծում եմ` դրանք դեռ ուժի մեջ են, եւ անպայման մեր հանդիսատեսի դատին կհանձնենք: Ինչպես նաեւ հունվարին ունեցանք Գի դը Մոպասանի «Փամփլիկը» ներկայացման պրեմիերա ու միայն 2-3 անգամ խաղացինք, ինչպես ասում են` դեռ չհասցրինք վայելել պրեմիերայի փառքի դափնիները, համընկավ այս իրավիճակի հետ:

 

«ՓՈՐՁԵՆՔ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՀՈՒՄՈՐՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ»

– Արտակարգ դրության հետ է համընկնում Ապրիլի 7-ն ու Սուրբ զատիկը, ինչպե՞ս եք այն պատրաստվում տոնել: Այսինքն` այս տարի կլինի «արտակարգ Ապրիլի 7», իսկ արտակարգ ապրիլի 7-եր ունեցե՞լ եք:

– Իմ ամենասիրելի տոնը Սուրբ զատիկն է, Ապրիլի 7-ն այդքան չեմ կարեւորում եւ չեմ արժեւորում իմ կյանքում, որքան` Սուրբ զատկի տոնը: Անպայման, որեւէ ձեւ կգտնենք նշելու, իհարկե, էլի տանը փակված, ընտանիքի անդամներով: Կարծում եմ, մեծ խորհուրդ կլինի դրանում ու Սուրբ զատիկից սկսած` այս վիրուս կոչվածը կսկսի նահանջել, եւ կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ: Իսկ Ապրիլի 7-ը, թող լինի այնպես, ինչպես որ կլինի:

– Տաթեւ, Ձեր խորհուրդը եւ կոչը այս օրերին տանը փակված հանրությանը:

– Պարզապես ուզում եմ բոլորին մաղթել համբերություն, փորձենք այս օրերին ավելի հումորով վերաբերվել եւ մեկս մյուսիս հանդեպ սրտացավ լինենք: Ստեղծված իրավիճակից դուրս գանք` ինչ-որ բան քաղելով, որպեսզի այս օրերը հետո հիշենք ժպիտով: Այնպես որ, բոլորին մաղթում եմ համբերություն եւ ժպիտ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին