ԼՐԱԳՐՈՂԸ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉԸ ՊԵՏՔ Է ՄՏԱՀՈԳՎԻ. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արխիվ 16-20

Հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշման մասին օրենքի ընդունումը բուռն քննադատությունների արժանացավ ու դեռ արժանանում է: Սակայն օրենքի ընդունումից հետո մարդկանց մոտ մտահոգությունները հիմնականում այս ուղղությամբ են՝ ի՞նչ ռիսկերով է հղի օրենքի գործարկումը: «Իրավունքը» խնդրի հետ կապված զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

- Ինչպե՞ս է այդ գործընթացը պրակտիկորեն անդրադառնալու մարդկանց վրա:

- Ճիշտ է, ո՛չ հեռախոսազանգի, ո՛չ հաղորդագրության բովանդակությունը չի գաղտնազերծվում, բայց ֆիքսվում է, թե Դուք ում եք զանգել, երբ եւ որտեղից: Մյուսը, դա Ձեր տեղորոշումն է` ըստ բջջային օպերատորի, որը ֆիքսում է Ձեր հեռախոսի շարժը: Սա նշանակում է, որ բովանդակային տվյալ չեն ստանում, բայց ամեն դեպքում ստացված տվյալները շատ զգայուն են, որովհետեւ երեւում է, թե Դուք ում հետ եք շփվում, այսինքն գաղտնազերծվում է Ձեր շփման շրջանակը: Եթե հասարակ քաղաքացին առանձնապես մտահոգվելու բան չունի, ապա լրագրողը, իրավապաշտպանը կամ ընդդիմադիր քաղաքական գործիչը, բնականաբար, պետք է մտահոգվի: Հենց այստեղ է առաջանում մտահոգությունը, թե ով կարող է օգտագործել մեր տվյալները, ինչպես, երբ: Երբեք ոչ մի իշխանության բացատրությունների վրա նման տվյալների մշակումը չպետք է հիմնվի: Կարծում եմ, այս ամենի լուծումն այն է, որպեսզի ԱԺ հանձնաժողով ստեղծվի, որտեղ ներգրավվեն մեծ թվով ընդդիմադիր պատգամավորներ, հատուկ մասնագետներ, որպեսզի լինի երրորդ կողմի վերահսկողություն, թե ինչպես են այս տվյալները օգտագործվում:

- Լավ, բայց հաղորդագրությամբ ինչ-որ շփման տեղեկություն ստանալը որքանո՞վ է արդյունավետ:

- Տեսեք, պատկերացրեք, հեռու տնից-տեղից, բացահայտեցին, որ Դուք հիվանդ եք: Համակարգն անմիջապես նայում է, թե ում եք Դուք զանգել վերջին երկու շաբաթում, ում եք հաղորդագրություն գրել եւ ում եք մոտ եղել ֆիզիկապես: Այս երեք տվյալների համադրությունը բացահայտում է Ձեր կապերը, տվյալ դեպքում, թե ում կարող էիք վարակել:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին