«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ ՈՒՌՃԱՑՎԱԾ Է, ԱՅՆ ԱՎԵԼԻ ՄԱՀԱԲԵՐ ՉԷ, ՔԱՆ ԳՐԻՊԸ»

Արխիվ 16-20

Ոքանով է իրականում վտանգավոր նոր տեսակի կորոնավիրուսը, ի՞նչ հետեւանքներ կարող է այն առաջացնել, ինչպե՞ս պայքարել վիրուսի դեմ: Վերջին օրերին հաճախ հնչող այս հարցերի պատասխանները ստանալու համար զրուցել ենք բժիշկ ՀԱՅԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ: Նշենք նաեւ, որ պարոն Մանասյանը վիրուսոլոգիայի բնագավառում արտերկրում վերապատրաստման ծրագրերի է մասնակցել, այսինքն՝ նա թեմայի առնչությամբ կեմպետենտ մասնագետ է:

- Կորոնավիրուսի վտանգն ուռճացված է, այն ավելի մահաբեր չէ, քան գրիպը: Իհարկե, ինչպես բոլոր հիվանդությունները, այս հիվանդությունն էլ կարող է ունենալ բարդություններ, այդ թվում՝ մահվան ելքերով, ինչին այսօր ականատես ենք լինում: Բայց եթե կորոնավիրուսային վարակը համեմատում ենք գրիպի հետ, ապա վստահաբար գրիպը շատ ավելի կորածանիչ հետեւանքներ է թողնում: Ավելին` գրիպի նոր շտամները շատ ավելի դաժան ընթացք են ունենում, քան նոր տեսակի կորոնավիրուսը: Այն հատուկ վտանգավորության ինֆեկցիա չէ, բայց, այո, ունի որոշակի վտանգներ: Կրկնում եմ` կորոնավիրուսն իրական է, բայց վիրուսի հասցրած վնասները մենք կարող ենք դիտարկել միայն համեմատության մեջ: Այսինքն, եթե աշխարհում մահ գոյություն չունենար, ու մարդիկ մահանային բացառապես կորոնավիրուսի համաճարակից, այդ դեպքում, իհարկե, այն ծայրահեղ վտանգավոր մի բան կլիներ: Բայց այդպես չէ, աշխարհում մահ կա: Օրինակ, 1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանում մոտ 3.2 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից: Բայց չմոռանանք, որ նույն ժամանակահատվածում մոտավորապես 15 000-20 000 մարդ, գուցեեւ ավելին, նույն Չինաստանում գրիպից է մահացել: Ու հենց նույն մեխանիզմներով՝ թոքաբորբից, վարակման նույն ուղիներով: Եվ գրիպի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքը նույնիսկ կարելի էր պատվաստումով կասեցնել, բայց անգամ պատվաստանյութի գոյության պայմաններում նույն Չինաստանում բազմապատիկ շատ մահանում են գրիպի H1N1 վիրուսից: Այնպես որ, ըստ իս, աղմուկը, որ բարձրացված է կորոնավիրուսի շուրջ, ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվում է հատուկ, որպեսզի այն մնա համաշխարհային թիվ 1 նորությունը:

- Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները:

- Կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, որոնք իրականացվում են մեր երկրում, մի բան էլ ավել են: Բայց թե ինչքանով է այն արդյունավետ, այ դա ուրիշ հարց է: Օրինակ, մեզ մոտ բոլոր վարակվածներին հոսպիտալացնում են: Ըստ իս, վարակը թեթեւ տանող անձանց հոսպիտալացնելու կարիք չկա: Ինչպես նաեւ պետք չէր «պոստեր» դնել եւ հետեւել մարզերից Երեւան եկող բնակչությանը եւ հակառակը: Այս աստիճան խիստ վերահսկողությունը տեղին չէ: Այդքան շատ մարդ, որ լցնում են հիվանդանոց, արդյունավետ չէ:

- Բայց չէ՞ որ, ինչպես մեկնաբանում են պետական կառույցները, այդ խստությունն ուղղված է վիրուսի տարածումը հնարավորինս կանխելուն:

- Ես էլ եմ կողմնակից, որ, այո, պետք է զգուշանալ, բայց չպետք է ամեն ինչ հասցնել նրան, որ բոլորս պաշտպանվենք, բոլոր ինստիտուտների աշխատանքը, առեւտուրն ու արտադրությունը փակվեն: Որովհետեւ այս վիրուսը, բացի առողջապահական վնասներից, կարող է լուրջ տնտեսական վնասներ հասցնել մեր երկրին, ինչը կարող է կյանքեր արժենալ շատ թոշակառուների, մարդկանց համար, ովքեր դեղի փողը ծայրը ծայրին են հասցնում: Այնպես որ, վիրուսի տնտեսական վնասը կարող է ավելի շատ մահերի պատճառ դառնալ, քան այդ կորոնավիրուսը: Ես` որպես բժիշկ, հետեւյալը խորհուրդ կտամ մեր ազգաբնակչությանը՝ անձնական հիգիենան բարձր մակարդակի վրա պահելով՝ ապրել սովորական կյանքով:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին