Հիշում եմ` 1986 եւ 1987 թվականներին, մայիսի 9-ի նախօրեին զանգահարում էին զինկոմիսարիատից` ես ու պապս միասին գնում էինք մեդալ ստանալու.Դավիթ Ջամալյանը վերհիշում է պապիկի հերոսական անցյալը

Արխիվ 16-20

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ պապը (հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հայրը): Մեզ հետ զրույցում, վերհիշելով պապի հերոսական անցյալը, ռազմական փորձագետը պատմեց.

- Պապս` Աղաբեկ Սարգսի Նալչաջյանը, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ էր եւ ազատված էր զորակոչից օրինական հիմքով. ուսուցիչներին չէին զորակոչում: Բայց Մեծ Հայրենականի առաջին օրերին ներկայացել էր զինկոմիսարիատ եւ կամավորագրվել: Երբ մեկնում էր պատերազմ, ուներ երկու մանկահասակ որդի` Թորգոմ եւ Ալբերտ Նալչաջյանները: 1942-ին Հյուսիսային Կովկասում` Նալչիկ քաղաքի մոտ, վիրավորվում է աջ ձեռքից ու ոտքից: Երկար բուժում ստանալուց հետո աջ ձեռքն այդպես էլ չվերականգնվեց: Պապս սովորեց գրել ձախ ձեռքով, եւ արդեն պատերազմից հետո շարունակեց մանկավարժական գործունեությունը: Հիշողությանս մեջ տպավորվել է, կարծեմ 1986 եւ 1987 թվականներին, մայիսի 9-ի նախօրեին զանգահարում էին զինկոմիսարիատից, եւ հրավիրում էին պապիս մեդալ շնորհելու: Միասին էինք գնում զինկոմիսարիատ, եւ տարեց մի զինվորական հանդիսավոր հանձնում էր մեդալը: Ուրախությանս ու հպարտությանս չափ չկար: Հայրենական մեծ պատերազմը մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից է: Մեր պապերը կռվել են չարիքի դեմ, հաղթել ու մեզ են պարգեւել արժանապատիվ կյանքի հեռանկար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին