Անընդունելի է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը. Բելլա Լալայան

Արխիվ 16-20

ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը վերջնական ֆիասկո ապրեց` «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերայից հետո: Այն, ինչ հանձնաժողովը պետք է բացահայտեր ամիսներ շարունակ ձգվող իր գործունեության ընթացքում, ֆիլմում բարձրաձայնվեց ողջ ճշմարտությունը: Ընդ որում` ֆիլմում ամենափշոտ հարցերին պատասխանեցին նրանք, որոնց հանձնաժողով հրավիրելը, այդպես էլ օրենսդիրների համար ցայսօր մնացել է անկատար երազանք: Եվ միայն այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, պատրաստակամ է գնալ այդ հանձնաժողովի նիստին: Ի վերջո, ինչ էր կատարվել իրականում 2016-ի ապրիլին, ո՞վ է ճիշտ, ով` սխալ, հիմնվել հանձնաժողովի՞, թե՞ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի փաստերի վրա, «Իրավունքը» հետաքրքրվեց ականատեսից, ով 2016-ի ապրիլի 2-ին առավոտյան արդեն Թալիշում էր: Խոսքը արցախցի լրագրող ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԻ մասին է, որը նաեւ առաջադրվել էր Արցախի նախագահական ընտրությունենրում` որպես թեկնածու:

- Տիկին Լալայան, ի վերջո, ապրիլյան պատերազմի ժամանակ ի՞նչ էր կատարվում դիրքերում, եւ ինչո՞ւ «մատի փաթաթան դարձավ» այն, որ մեր զինվորները մնացել են առանց փամփուշտի ու կռվել բահերով:

- Նախ` ինձ համար աբսուրդ է, որ պատերազմի հետեւանքները, դրդապատճառները կամ այդ ժամանակ ստեղծված իրավիճակը Ազգային ժողովում պետք է քննեն մարդիկ, ովքեր ընդհանրապես զենք կրելուց գաղափար չունեն, վառոդի հոտ զգացած չկան, չգիտեն` սահմանը որտեղ է, ինչ է մարտական հերթապահությունը: 2016-ի ապրիլի 2-ին` վաղ առավոտյան, երբ համացանցը միացրի, տեսա, որ բավականին շատ հարցեր են ինձ ուղղել, որովհետեւ միշտ սահմանից, բանակից նյութեր էի հրապարակում, եւ մարդիկ մտածում էին, որ պետք է տեղեկացված լինեմ: Հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, պատերազմ է սկսվել ու, առանց որեւէ մեկի հետ պայմանավորվելու, ներքին մղումով, որ ես ոչ թե որպես լրագրող, այլ պարզապես` պետք է լինեմ զինվորի կողքին` թեժ կետում, գնացի դեպի Թալիշ: Թե ինչ էր կատարվում, միանգամից ասեմ, որ բոլոր խոսակցությունները` զինվորի անզեն մնալու մասին, անհեթեթություններ են: Կային դեպքեր, որ զինվորի մոտ փամփուշտները վերջացել էին, պահեստավորածն էլ էին կրակել ու չէին հասցրել նորից մատակարարել, բայց սա նորմալ է, որովհետեւ փամփուշտ հասցնողն էլ պետք է ճանապարհ անցներ, որը թշնամու հրետակոծության տակ էր: Օրինակ, Թալիշի դիրքի հրամանատարներից մեկը պատմեց, որ երբ փամփուշտները վերջացել էին, ու արդեն թշնամին մտնում էր դիրքը, ձեռնամարտի էին անցել, քարերով ջախջախել էին թուրքի գլուխը: Բայց սա չի նշանակում, որ իրենք լրիվ անօգնական են եղել կամ բահերով են կռվել: Պարզ է, որ երբ կռիվը երկար է շարունակվել եւ պահեստավորած փամփուշտներն էլ վերջացել է, անցել են այլ հնարավոր միջոցների: Այնպես որ, այդ առումով պատմությունները հորինված են:

– Հիմա որտե՞ղ պետք է մեղավորներ փնտրել` ապրիլյան պատերազմի համար…

– Պետք է ոչ թե մեղավորներ փնտրենք, այլ իմանանք, որոնք էին մեր սխալները, եւ  շտկենք դրանք: Հնարավոր է, որ երբեք չենք սպասել, որ Ադրբեջանն այդպիսի լայնածավալ հարձակում կանի, թմրել էր մեր զգոնությունը: Դրա համար ինչ-որ տեղ բացեր ունեցել ենք, բայց այն ամենը, ինչ պտտվում է համացանցում, ուռճացված է: Այո, մեր զինվորի «բատինկեքի» որակի մասին տարիներ ի վեր խոսել եմ, որ պետք է ավելի որակով դարձնել, ասել եմ, որ զինվորը երկու-երեք անգամ դիրք բարձրանալուց հետո` դրանք մաշվում են, ու իրեն հարմար չէ քայլելը: Բայց նշել, որ բանակն այնպիսի խղճուկ իրավիճակում է եղել, որ մեր զինվորը բահերով է կռվել, հեքիաթներ են: Եվ ինձ համար անընդունելի է, որ այդ հարցերը քննարկում է ԱԺ հանձնաժողովը, որը սկզբում ասում էին, թե երեք-չորս ամիս է գործելու, հիմա էլ երկարաձգվեց: Չես հասկանում` ի՞նչ են քննարկում, եթե, օրինակ, մասնակիցներին կամ ականատեսներին, այդ թվում` ինձ երբեք չեն հարցրել, որ գնացել ես ապրիլի 2-ին Թալիշ, ի՞նչ ես տեսել,  ի՞նչ վիճակ էր: Եվ, ի վերջո, բոլոր զինվորները չեն, որ քաջ ու խիզախ են, ինչպես մեր քաղաքացիական կյանքում, այնպես էլ սահմանում, կան շատ խիզախներ, բայց նաեւ վախկոտներ, կարող է պատահել, որ մեկն էլ վախից թաքնվել է ու հիմա ինչ-որ պատմություններ է պատմում, ոմանք էլ հիմնվում են դրա վրա ու սկսում են այն ուռճացնել: Բայց դրանով մեր զինվորի մարտական ոգին, մեր բանակի հեղինակությանն են վնասում, թեպետ արդեն համոզվել եմ, որ սա իրենց չի էլ մտահոգում: Հետեւաբար, ինձ համար անընդունելի է այդ հանձնաժողովի գործունեությունը: Մեր սխալները պետք է շտկենք` առանց աշխարհի առջեւ խայտառակելով մեր բանակը:

– Ձեր գնահատմամբ` հայ զինվորը հաղթե՞լ է ապրիլյան պատերազմում, ինչը այս հանձնաժողովն իր էությամբ փորձում է կասկածի տակ դնել:

– Մենք հաղթեցինք: Երբ մատնացույց են անում, թե այսքան հեկտար հող ենք կորցրել, սա համարում եմ` դեբիլություն: Այդպիսի հայտարարութուն անողը, ըստ երեւույթին, ո՛չ պատերազմից գաղափար ունի, ո՛չ ընդհանրապես` մարտից: Ահեղ, լուրջ պատերազմ է եղել, Ադրբեջանն ամբողջ ուժով հարձակվել միանգամից ողջ սահմանի երկայնքով, որին դիմակայել է 18 տարեկան զինվորը` իր հրամանատարի գլխավորությամբ: Ի դեպ, հիմա բոլորն ասում են, թե մեր 18 տարեկանները պահեցին սահմանը, բայց ինչու՞ եք արհամարհում, անտեսում մեր հրամանատարներին կամ ընդհանրապես` բանակի կազմակերպված դիմակայությունը: Իհարկե, թեկուզ մեկ հեկտարի կորուստը շատը ցավոտ է, անտանելի է, մարդու ինքնասիրությունը վիրավորվում է, բայց մենք հաղթել ենք: Պատերազմի ժամանակ կարող է մեկ քայլ էլ հետ գնաս, հաջորդ պատերազմի ժամանակ` երկու քայլ առաջ: Իսկ ապրիլյան պատերազմի արդյունքն այն էր, որ Ադրբեջանն իր նպատակին չհասավ, սահմանը, ըստ էության, ոչ մի փոփոխության չենթարկվեց: Մենք գիտենք, թե ինչ էր Ադրբեջանի նպատակը, որովհետեւ նրանց պլանը գտել էին, եւ այդ ծրագրերը ձախողվեցին, մեր սահմանը մնաց անսասան ու անփոփոխ: Իսկ մի քանի դիրքը, որը մնացել է իրենց վերահսկողության տակ, առանձնապես իրենց ոչ մի բան չի տալիս: Այնպես որ, միանշանակ պետք է ասեմ, որ Հայոց բանակը հաղթել է 2016 ապրիլի 2-ին սկսած եւ ամիսուկես տեւած պատերազմում, ինչը սխալմամբ` քառօրյա են կոչում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին