Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Արխիվ 16-20

ՀԺ-ն գրում է.

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Քոչարյանն այսպիսով՝ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: 

Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դատարանից նաեւ 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում:

Ալումյանն ասաց, որ հայցի պատճառը չհավասարակշռված եւ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են, որն ըստ նրա՝ արել է վարչապետը։

«Հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում 3 տարբեր հայտարարություններ է արել»,- ասաց Ալումյանը: Հայցվորի ներկայացուցիչը, սակայն այլ մանրամասներ չասաց՝ նշելով, որ հայցադիմումն այժմ ձեռքի տակ չէ, բայց այն կապված է վարչապետի՝ 2.4 միլիարդ դոլարով պաշտպանության բյուջեն ավելացնելու հայտարարության հետ:

Հավանաբար Ալումյանը նկատի ունի վարչապետի մարտի 11-ի ելույթը՝ Շինուհայր համայնքում, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Ասում եմ անվանական՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան՝ եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին պետք ա դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք»: 

Վարչապետը հիշեցրել էր նաեւ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումը՝ 5 տարում 2.5 միլիարդ գումար ավել ծախսել բանակի մարտունակության բարձրացման համար, և այդ 2.5 միլիարդից 1.2-ը առնվազն պետք է հակակոռուպցիոն պայքարով վերադարձված փողերը լինեն:

«Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են և նրա ընտանիքի և մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»,- իր ելույթում հայտարարել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է դատի տալիս Նիկոլ Փաշինյանին. Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ գործի վարույթը կարճվել էր՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին