Իջևանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չե՞ն ուզում ընդունել
Արխիվ 16-20Աշխարհում իրարանցում առաջացրած կորոնավիրուսը, կարծես որոշ համայնքների բուժհաստատություններում ոչ միայն իրարանցում չի առաջացրել, այլՙ օրինակ Իջևան քաղաքի միակ պոլիկլինիկայում հիվանդներին ստիպում են մնալ տանը և չդիմել բժշկի, մինչև դանակը չհասնի ոսկորին: Առաջին հայացքից այս ամենը աբսուրդի ժանրից է թվում, սակայն Հայաստանում, առավել եւս հիմա, որևէ բանից զարմանալ պետք չէ: Մեր աղբյուրը, ով բնակվում է Իջևան քաղաքում, մեզ հետ զրույցում նշում է, որ օրեր շարունակ ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները,բարձր ջերմություն,դժվար շնչառություն,հազ,սակայն որևէ կերպ Իջևան քաղաքում գտնվող պոլիկլինիկայում օգնություն չեն ցուցաբերել: Մեր զրուցակիցը մեզ փոխանցեց, որ Իջևանի պոլիկլինիկայում, բժիշկներն անտանելի կոպիտ են հիվանդներին վերաբերվում, «մուննաթ» են գալիս բոլոր այն հիվանդների վրա, ովքեր դիմում են իրենց:
Հ. Գևորգյան

