Քրեական ենթամշակույթն ու բանտապետերը. արտոնյալները հաշիվներ են մաքրել. «Ժողովուրդ»

Արխիվ 16-20

«Հայաստանի հանրապետության իշխանությունների կողմից շարունակվում է տարբեր քրեակատարողական հիմնարկներում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Սակայն ուսումնասիրելով իրավապահների բացահատումները՝ արձանագրում ենք, որ քրեական ենթամշակույթ կրող անձանց արտոնություն տալիս են բանտերի պաշտոնատար անձինք: Ասել է թե՝ ձուկը գլխից է հոտած:

Իսկ հիմա խոսենք փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2020 թվականի ապրիլի 3-ին իրավապահները բացահայտում են իրականացրել «Վանաձոր» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասով: Մասնավորապես, մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու համար 9 տարվա ազտազրկման դատապարտված «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Դավիթ Հակոբյանը, խուլիգանության համար կալանավորված Զորայր Շահվերդյանը, ավազակության համար մեղադրվող Մարտուն Ալեւորյանը եւ սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու մեջ մաղադրվող «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Սամվել Դավթյանը բանտում ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:

Եվ, ահա, ստացվում է, որ նրանց արտոնյալ գործողություններին աջակից են եղել բանտի պաշտոնատար անձինք: Ի՞նչ է եղել ապրիլի 3-ին: Հայաստանի հանրապետության ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության կապիտան Գառնիկ Թաթոյանը, որը համակարգում է 2005 թվականից, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ապրիլի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, կարգադրել է «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հովսեփ Դեմիրճյանին բացել բանտի թիվ 23 խցի դուռը եւ կալանավորված անձ Զորայր Շահվերդյանին ուղեկցել թիվ 21 խուց, որտեղ գտնվել է դատապարտյալ Դավիթ Հակոբյանը:

Այնուհետեւ բանտի պաշտոնատար անձ Գառնիկ Թաթոյանի կարգադրությամբ՝ «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ՝ Վարդան Հովսեփյանը բացել է բուժմասի թիվ 2 խցի դուռը եւ կալանավորված անձ Մարտուն Ալեւորյանին եւս ուղարկել է թիվ 21 խուց, որտեղ էլ դատապարտյալ Դավիթ Հակոբյանի, Զորայր Շահվերդյանի, Մատուն Ալեւորյանի եւ թիվ 21 խցում տեղաբաշխված դատապարտյալ Սամվել Դավթյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս տվել են անհասցե հայհոյանքներ ու բղավել են միմյանց վրա:

Ստացվում է, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք ստեղծել են պայմաններ, որ «Վանաձոր» ՔԿՀ արտոնյալ կալանավորները հանդիպեն եւ միմյանց հետ հաշիվներ մաքրեն:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու մասով հարուցվել է քրեական գործ»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին