Իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գ. Գեւորգյան

Արխիվ 16-20

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լսումների նպատակով, հրավիրված է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ-ի քննիչ հանձնաժողով: Անդրադառնալով վերոնշյալին ռազմական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գրում է. «Այն, որ այս հանձնաժողովը քաղաքական գործիք է իշխանության ձեռքին եւ ուղղված է քառօրյայում տարած մեր հաղթանակը արժեզրկելուն, ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ, որ այդ ամենը իրականացվում է Գերագույն գլխավոր հրամանատարի, բարձրաստիճան սպայական կազմի նկատմամբ խորը անվստահություն առաջացնելու նպատակով, եւ դա արվում է իրենց բնորոշ ձեռագրով՝ անհիմն կասկածանքների, չճշտված խոսակցությունների, բանսարկությունների տիրաժավորման, մարդկանց վրա հոգեբանական ազդեցության խարդախ մեթոդներով: Այս ամենը նորություն չէ, բայց այն, որ իշխանությունն իր նպատակները չի հետաձգում անգամ երկրում տիրող համաճարակային իրավիճակի պայմաններում, արտակարգ դրության պայմաններում, դա խնդրահարույց նոր հարցեր է առաջացնում, մտածելու տեղիք տվող: Հետեւելով այս օրերի ընթացքում Փաշինյանի, պարետի ու ԱՆ-ի հակասական, մեկը մյուսից անտեղյակ, իրար հակասող հայտարարություններին, պարզորոշ երեւում է, որ իշխանությունը ոչ թե մարդկանց կյանքին սպառնացող վիրուսի տարածման տեմպերի մտահոգությունից ելնելով հայտարարեց արտակարգ դրություն, այլ պարզապես օգտագործեց համաշխարհային պանդեմիայի առիթը՝ մի շարք քաղաքական-ապապետական նկրտումներ կյանքի կոչելու համար: Այդ նկրտումների տիրույթում են ժողովրդի գիտակից եւ ընդդիմադիր հատվածին արտակարգ դրության ռեժիմով սահմանափակելը, սոցիալական ընդվզումների սպասվելիք ալիքները որոշ ժամանակով հետաձգելը եւ Արցախում՝ իրենց ապազգային նպատակներին ծառայող ներքաղաքական խմորումներ զարգացնելը: Արտակարգ դրության քողի տակ, իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների, որը բնականաբար լուրջ հակադրության է բախվելու, քանի որ խաբված ժողովուրդը ոտքի է կանգնում»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին