Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» այսօր միացավ ևս մեկ գործիք. Էդուարդ Շարմազանով

Արխիվ 16-20

Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պատերազմը, Հայաստանում հայտնաբերված հիվանդների թիվը շուտով կհատի 1000-ը, ունենք 8 մահ, իսկ ՀՀ ապիկար իշխանությունը հավատարիմ մնալով՝ կորոնավիրուսն ում շունն է տգիտությանը, փորձում է հանրությանը շեղել առկա սպառնալիքներից: Այն ժամանակ, երբ ողջ մարդկությունը ցնցվում էր կորոնավիրուսի փոթորիկից, Փաշինյան Նիկոլը հանրահավաքներ էր կազմակերպում, ասելով, թե պինցետով հատիկ-հատիկ կքաշի ու տնական օղիով կախտահանի կորոնավիրուսը։ Փաշինյանի կորած կախարդական փայտիկի ճակատագրին արժանացավ նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի ելած պինցետը։ Այսօր արդեն շեֆի լայվային շոուներին կցվել է շուրջ մեկ տարի պետական բյուջեն մսխող, անգործության մատնված այսպես կոչված Ապրիլյան դեպքերի ԱԺ քննիչ հանձնաժողովը։Փաշինյանի ռեժիմը, «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի բացահայտումներից հետո հայտնվել է մեղմ ասած՝ անհարմար վիճակում։

Ֆիլմում ի հայտ եկած փաստերը հայ ժողովրդի անվիճելի հաղթանակի մասին սառը ցնցուղ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում էին տիրաժավորել հակապետական միֆեր, թե 2016թ․-ի Ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի պարտությունն էր։

Փորձելով քողարկել այս փուլում իր ձախողումը, գործող ռեժիմը հայտարարել է Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերոնշյալ հանձնաժողով հրավիրելու ժամկետների մասին։

Բազմիցս նշվել է, որ նախագահ Սարգսյանը իր ժողովրդից թաքցնելու բան չունի։ Ասվել է նաեւ, որ հանձնաժողովը պարտավոր է հրավիրել Փաշինյանին, ով 2016թ․-ին ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էր, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է Ռուսաստանի հետ։ Ավելին, Փաշինյանը վերջերս նշեց, որ ինքը այդ հարցը քննարկել է ՌԴ քաղաքական ղեկավարության հետ։

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Փաշինյանին փաստերը այն մասին, թե քառօրյա պատերազմը իբր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել ։

Ի՞նչ են Փաշինյանին այս առնչությամբ պատասխանել Մոսկվայում։ Արդյո՞ք ռուսներն ընդունել են Փաշինյանի մեղադրանքները, թե՞ ինքը՝ Փաշինյանն է ընդունել իր սխալը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վարչապետը պարտավոր է տալ հանրությանը։

Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովն այս մասով անգործություն ցուցաբերում, թե՞ իրականում նպատակը համաճարակի ժամանակ շոու բեմադրելն է՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունը ներկա մարտահրավերներից։

Միեւնույն է շոուն ժամանակավոր է։ Մնայունը մեր հաղթանակներն ու հերոսներն են։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին