Ապիլի 6-ի լուսադեմին ՀՀ ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից ԱԻՆ ավտոբուսներով մեկուսացման վայրեր են տեղափոխվել
Արխիվ 16-20Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Վարորդները համապատասխան հանդերձանք են կրում, ավտոբուսներն օրական մի քանի անգամ ախտահանվում են: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:
Ծառայությունը շարունակական բնույթ է կրում:

